Ընտրություններին ընդառաջ օտարերկրյա ներդրողների կողմից Թուրքիայի նկատմամբ հետաքրքրությունն աճում է

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

Թեև Թուրքիայում օտարերկրյա ներդրումները զգալիորեն նվազել են վերջին մի քանի տարիների ընթացքում, ներդրողները դեռևս կարծում են, որ երկիրը ներուժ ունի, և պատրաստ են վերադառնալ, եթե նոր կառավարությունը փոխի անսովոր դրամավարկային քաղաքականությունը: Nikkei Asia ֆինանսական պարբերականի թղթակից Սինան Թավսանը գնահատել է օտարերկրյա ներդրողների կողմից Թուրքիայի նկատմամբ հետաքրքրության նորացման հնարավորությունը, գրում է Gercek News-ը։

Թավսանը գրում է, որ մայիսին կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունները գրավել են օտարերկրյա ներդրողներին, որոնք վերջին մի քանի տարիներին լքել էին երկիրը Էրդողանի վարչակազմի դրամավարկային անսովոր քաղաքականության պատճառով։

Փորձելով պաշտպանել լիրան հետագա արժեզրկումից, քանի որ երկիրը պայքարում էր կայուն տնտեսական ճգնաժամերը հաղթահարելու համար, Էրդողանի վարչակազմը փորձեց արժութային շուկայի միջամտություններ կատարել: Ըստ տնտեսագետ Սելվա Բազիկիի՝ միայն 2021 թվականի դեկտեմբերից այս միջամտությունների արժեքը կազմում է մոտավորապես 128 միլիարդ դոլար։ Երբ այս փորձերը ցանկալի արդյունք չտվեցին, կառավարությունը գործադրեց արտարժույթով ինդեքսավորված լիրա ավանդների սխեմաներ՝ բարձր գնաճի և թուրքական արժույթի արժեզրկման դեմ պայքարելու համար: Nikkei Asia-ի գնահատմամբ՝ այդ ավանդների արժեքը հասել է ավելի քան 86 միլիարդ դոլարի:

Ըստ տնտեսագետ Հալուք Բուրումջեքիի՝ մայիսի ընտրություններում որ կուսակցությունն էլ հաղթի, կբախվի ֆինանսական դժվարին խնդրին։ Այս ընթացքում Թուրքիայում օտարերկրյա ներդրումները շարունակել են նվազել: Մինչ թուրքական պետական պարտքի ավելի քան 25 տոկոսը մոտ հինգ տարի առաջ օտարերկրացիներինն էր, այդ ցուցանիշն այժմ կազմում է 1 տոկոս։

Թավսանը գրում է, որ ընտրություններին ընդառաջ օտարերկրյա ներդրողների խմբերը սկսել են այցելել Թուրքիա, և շատերը հանդիպումներ են ունենում ինչպես գործող իշխանության, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների պաշտոնյաների հետ:

Երկիր այցելողների թվում են ֆրանսիական BNP Paribas բանկային խումբը, որն ապրիլին կլինի Թուրքիայում, ինչպես նաև իսպանական BBVA բանկը, որը երկրում սկսել է գործել այս շաբաթ։

Այնուամենայնիվ, Թավսանը զգուշացնում է, որ որոշ ներդրողներ ասել են, որ «Թուրքիա կվերադառնան միայն այն դեպքում, եթե կառավարությունը վերականգնի ավանդական դրամավարկային քաղաքականությունը և թույլ տա, որ շուկայի ուժերը որոշեն լիրայի արժեքը»:

Էմմա Չոբանյան