ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է Եկատերինբուրգում ԱՄՆ-ից Wall Street Journal-ի թղթակցին ձերբակալության մասին

Լուրեր

11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել է, որ Եկատերինբուրգում ձերբակալվել է The Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչը՝ լրտեսության կասկածանքով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հինգշաբթի առավոտյան Եկատերինբուրգի մի քանի պարբերականներ հայտնել են, որ Էվան Գերշկովիչը քաղաք կատարած այցից հետո դադարել է կապի դուրս գալ իր խմբագրության հետ՝ ենթադրություն հայտնելով, որ լրագրողը, հնարավոր է, ձերբակալվել է ռուսական անվտանգության ծառայությունների կողմից:

«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից կանխվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից հավատարմագրված ամերիկյան The Wall Street Journal թերթի մոսկովյան բյուրոյի թղթակից, ԱՄՆ քաղաքացի, 1991 թվականին ծնված Էվան Գերշկովիչի ապօրինի գործունեությունը, որը մեղադրվում է ԱՄՆ կառավարության օգտին լրտեսության մեջ»,- ասված է ԱԴԾ մամլո հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը պնդում է, որ թղթակիցը, գործելով ամերիկյան կողմի հանձնարարությամբ, իրականացրել է պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հավաքագրում ՌԴ ռազմական ադրյունաբերության համակարգի ձեռնարկություններից մեկի գործունեության վերաբերյալ։

«Գաղտնի տեղեկատվություն ստանալու փորձի ժամանակ Եկատերինբուրգում մի օտարերկրացի է բերման ենթարկել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տաթև  Ֆռանգյան