ՄԱԿ-ը Հաագայի դատարանին խնդրել է պարզաբանել երկրների կլիմայական պարտավորությունները

Լուրեր

11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Հաագայի Արդարադատության միջազգային դատարանին խնդրել է խորհրդատվական եզրակացություն տրամադրել կլիմայի փոփոխության համար երկրների պատասխանատվության վերաբերյալ, ինչպես նաև պարզաբանել կլիմայական համակարգը ջերմոցային գազերի արտանետումներից պաշտպանելու նրանց պարտավորությունները: Խաղաղօվկիանոսյան Վանուատու կղզի պետության նախաձեռնած համապատասխան բանաձևը միաձայն ընդունվել է, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ելույթ ունենալով Գլխավոր վեհաժողովի նիստում, որի ընթացքում ընդունվել է բանաձևը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նշել է, որ Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունները մեծ նշանակություն ունեն։

«Նման եզրակացությունը կօգնի Գլխավոր վեհաժողովին, ՄԱԿ-ին և անդամ երկրներին՝ ավելի համարձակ և վճռական գործողություններ ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար, որի կարիքը մեր աշխարհն այդքան ունի»,- ասել է նա:

Ակնկալվում է, որ դատարանից մոտ երկու տարի կպահանջվի խորհրդատվական եզրակացություն տալու համար: Այդ եզրակացությունը պարտադիր չի լինի որևէ իրավասության համար, բայց կարող է հիմք հանդիսանալ կլիմայի վերաբերյալ ապագա բանակցությունների համար:

Տաթև Ֆռանգյան