Տավուշից ավելի քան 90 ուսուցիչ մասնակցել է դասընթացների․ նախատեսվում է թիվը հասցնել 1000-ի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
Բոլորը

Երևանում մեկնարկել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շահակիցների խմբի առաջին աշխատաժողովը։ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա (2022-2027) ծրագիրը ներառում է խնդիրների լայն շրջանակ, առաջարկում է հանրային կյանքում երիտասարդների մասնակցությունը խթանելու նորարարական լուծումներ։

Ակնկալվում է, որ այն կբարելավի Հայաստանում դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակն ու կընդլայնի դրա ազդեցության շրջանակը, որպես հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման միջոց՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական հասարակության ուժեղացմանը։

Ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստանի» գլխավորած կոնսորցիումը՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի», «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ»-ի, «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի անդամակցությամբ։ Ծրագրի հիմնական գործընկերն է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ներկայացնելով ծրագրի առաջին՝ ֆորմալ կրթության բաղադրիչի աշխատանքները՝ Ալեքսանդր Շագաֆյանը նշեց․ «Ծրագրի ընթացքում արդե իսկ մշակվել և իրականացվում է երկու դասընթաց՝ նախագծային ուսուցման կազմակերպում և խրախուսում, համայնքային գործողությունների նախագծեր․ այս դասընթացները սահմանված կարգով հաստատված և կրեդիտավորված են, այս պահին Տավուշի մարզում ավարտվում է դասընթացը․ մարզի ավելի քան 90 հասարակագիտության ուսուցիչ մասնակցել է դասընթացների։

Նախատեսվում է այս դասընթացներին մասնակցող ուսուցիչների թիվը հասցնել 1000-ի։ Գալիք երկու տարիներին այդ աշխատանքն իրականացվելու է։
Զուգահեռաբար մեր գործընկերների հետ մշակում ենք 50 ուսումնական տեսանյութ, դրանցից 5-ի սցենարը պատրաստ է» ։

Մանրամասները՝ տեսանյութում։