Հում նավթի հին համաշխարհային կարգն անհետանում է․ Forbes-ը մեծ իրադարձություն է կանխատեսում

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջերս Ռուսաստանի էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությանը հաջողվել է պատժամիջոցների տակ հայտնված հում նավթի բոլոր արտահանումները վերաուղղորդել դեպի ոչ արևմտյան երկրներ։ Ամերիկացի վերլուծաբան Դեյվիդ Բլեքմոնի կարծիքով՝ այս լուրը մի տեսակ ազդանշան է, որը կանխատեսում է մեծ իրադարձություն, որը կարող է տեղի ունենալ արդեն սեպտեմբերին, գրում է Forbes-ը։

«Կասկած չկա, որ Ռուսաստանի գործընկերները BRICS-ի աճող դաշինքում (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) կարևոր դեր են խաղացել՝ օգնելով Ռուսաստանի կառավարությանը հասնել այդ արդյունքին, և ոչ մի երկիր ավելի մեծ հետաքրքրություն չի ցուցաբերել BRICS խմբի անդամների հետ բիզնես վարելու հարցում, քան Սաուդյան Արաբիան վերջին ամիսներին»,- նշում է Դեյվիդ Բլեքմոնը:

Սաուդյան Արաբիան շահագրգռվածություն է հայտնել Չինաստանի հետ նավթի առևտուր անել՝ դոլարի փոխարեն չինական յուանով։ Նման քայլը մարտահրավեր կլինի գոյություն ունեցող կարգին, որը ենթադրում է նավթի միջազգային առևտրում միայն ԱՄՆ արժույթի օգտագործումը. սա, ըստ էության, դոլարի հիմքն է՝ որպես միջազգային վճարման և խնայողությունների միջոց։

Տաթև Ֆռանգյան