Ֆրանսիայի իշխանությունները խուզարկություններ են անցկացրել խոշոր բանկերում՝ կապված հարկային սկանդալի հետ

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Ֆրանսիայում երեքշաբթի խուզարկություններ են անցկացվել 5 խոշոր բանկերի գրասենյակներում՝ կապված հարկային խարդախության կասկածների հետ։ Այս մասին գրում է Interfax-ը՝ հղում անելով MarketWatch-ին:

Դատախազությունը հաստատել է ավելի վաղ Le Monde-ի հրապարակման մեջ հայտնված տեղեկությունը HSBC Holdings-ի, Natixis-ի, Societe Generale-ի, BNP Paribas-ի և Exane-ի (BNP-ի դուստր ձեռնարկություն) գրասենյակներում խուզարկությունների մասին:

Ստուգումներին մասնակցել են նաև Գերմանիայի դատախազության ներկայացուցիչները։

Իշխանությունները կասկածում են բանկերին խարդախության սխեմային մասնակցելու մեջ, ըստ որի՝ բաժնետոմսերի սեփականատերերը դրանք փոխանցել են այլ անձանց շահաբաժինների վճարման ամսաթվին, ովքեր շահաբաժինների հարկից ավելի մեծ հարկի վերադարձման իրավունք ունեն: Այնուհետեւ բաժնետոմսերը վերադարձվել են, իսկ ստացված եկամուտը բաժանվել է սխեմայի մասնակիցների միջև։

SocGen-ի բաժնետոմսերը երեքշաբթի սակարկությունների ժամանակ էժանացել են 2,6%-ով, BNP-ինը՝ 1,5%-ով, HSBC-ինը՝ 0,8%-ով։