Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները կքննարկեն Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացումը
Քաղաքականություն
28.03.2023 | 22:58Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվա կատարած այցի ընթացքում մտադիր է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը Կքննարկվի նաև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիին։
«Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները կքննարկեն երկու երկրների միջև կնքված համաձայնագրերը, տարածաշրջանում [Մերձավոր Արևելքում] փոփոխվող իրավիճակը, առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման առաջընթացը, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջանցքի ստեղծման նախագծի իրականացումը»,- Իրանի դեսպանի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Աբդոլլահիանն աշխատանքային այցով Ռուսաստան կմեկնի մարտի 29-ին։
Տաթև Ֆռանգյան