Հյուսիսային Կորեան մտադիր է կտրուկ ավելացնել միջուկային զենքի արտադրությունը

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրահանգել է ակտիվացնել միջուկային զենքի արտադրությունը՝ դրանց պաշարները «երկրաչափական պրոգրեսիայով» ավելացնելու համար։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA), փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ Կիմ Չեն Ընը ղեկավարել է երկրի զինանոց միջուկային զենքի ընդունումն ու լսել ԿԺԴՀ-ի միջուկային զենքի ինստիտուտի՝ Հյուսիսային Կորեայում զինված ուժերի միջուկային ուժերի որակական ու քանակական ամրապնդման գործում առաջընթացի մասին զեկույցը։

Նա կոչ է արել «իդեալական պատրաստվածություն» ունենալ միջուկային զենք օգտագործելու «ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում», ինչպես նաև հայտարարել է «միջուկային ուժերի շարունակական հզորացման» անհրաժեշտության մասին, որպեսզի գերազանցող հզորությունը «թշնամիներին վախ պատճառի» ու պաշտպանի երկրի իշխանություններին և ժողովրդին։

Կիմ Չեն Ընն ասել է, որ Փհենյանի միջուկային զենքն ուղղված չէ այլ երկրների դեմ, երկրի միջուկային ուժերի «թշնամին» պատերազմն է և, ընդհանրապես, միջուկային աղետը, իսկ Հյուսիսային Կորեայի իշխանությունները ձգտում են տարածաշրջանում խաղաղության և կայունության։

Տաթև Ֆռանգյան