«Մանվելը Սերժ Սարգսյանի հրաժարականի հաջորդ օրը ուրացավ Հանրապետականին, մի քանի օր հետո էլ ՀՀԿ-ն ուրացավ իրեն»․ Վարդան Մալխասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.05.2024 | 23:35
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
06.05.2024 | 23:23
Ամենաարդյունավետ թիմերը թոփ լիգաներում
06.05.2024 | 23:11
Թուրքիայում մայիսի 1-ի ցույցերի համար դատարանը 38 մարդու է կալանավորել
06.05.2024 | 23:00
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզում
06.05.2024 | 22:55
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն՝ ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում
06.05.2024 | 22:48
Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին 1,6 միլիոն մարդ է մասնակցել
06.05.2024 | 22:35
Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում
06.05.2024 | 22:23
Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ
06.05.2024 | 22:09
Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
06.05.2024 | 21:57
Միջազգային կազմակերպությունները Բրիտանիայի ԱԳ նախարարին կոչ են արել միջոցներ ձեռնարկել՝ ադրբեջանցի ընդդիմադիր գործչին ազատ արձակելու համար
06.05.2024 | 21:44
Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը
06.05.2024 | 21:32
Կատարվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մետաղական արգելափակոցների վերականգնման աշխատանքներ
06.05.2024 | 21:23
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
06.05.2024 | 21:11
«Ափդեյթ 4. երգվող երգեր». կմշակվի և կկատարվի Գեղարքունիքի մարզից հավաքագրված 10 երգ
06.05.2024 | 21:07
Բուդապեշտում ավարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Բոլորը

ՀԱԿ վարչության անդամ, նախկին ազատամարտիկ Վարդան Մալխասյանը Factor.am-ի հետ զրույցում հիշեցնում է, որ ԵԿՄ կառույցի իրական վարկաբեկումը սկսվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո, երբ «Վազգենի դիակի վրա» Ռոբերտ Քոչարյանը սկսեց առևտուր անել, պաշտոններ ու բիզնեսներ տվեց իր դեմ ելած ԵԿՄ-ականներին՝ այդ թվում Անդրանիկ Մարգարյանին ու Մանվել Գրիգորյանին, իսկ դրանից հետո ԵԿՄ վերնախավը դարձավ իշխանահաճո ու կտրուկ հարստացավ։ «Նյութապաշտությունը բերում է միշտ էս հետևանքներին, ոսկու ու փողի հետևից վազողները միշտ խորտակվում են»,- ասաց նախկին ազատամարտիկը։

Նա նաև չի կարծում, որ հնարավոր է այլևս ԵԿՄ-ն վերակենդանացնել․ «Կարծում եմ, չի ստացվի, որովհետև ԵԿՄ-ականներն արդեն 60-անց են։ Ավելի լավ կլիներ, ԵԿՄ-ն դառնար հասարակական ակումբ, որտեղ կրթեին նոր սերնդին»։  

Միևնույն ժամանակ Վարդան Մալխասյանը կարծում է, որ չնայած տարիներ շարունակ իրականացված առևտրին, և նրան, որ բազմաթիվ ազատամարտիկներ լքել են կառույցը, ԵԿՄ-ում այսօր կան իսկական հերոսներ։ «ԵԿՄ-ում կան մարդիկ, որոնք նվիրական են եղել, բայց միշտ անտեսվել են, մնացել են չքավոր, սոված ու անտեր»,- նշեց Մալխասյանը։

ՀԱԿ անդամին հիշեցրինք, որ 2008 թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանը կարևորում էր գեներալ Մանվելի միացումը համազգային շարժմանը՝ իմանալով նրա նախկին պահվածքի մասին, և այդպիսով ներդրում ունեցավ նրա կերպարի կարևորմանն ու կայացմանը։ «Լևոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակ էլ գիտեր, որ Մանվելը բարի պտուղ չի, բայց քանի որ շատ աջակիցներ չուներ… Մի խոսք կա, եթե նպատակդ ազնիվ է, հայրենասիրական է, միջոցների առաջ տարբերություն չեն դնում։ Ինքը մտածում էր, թե եթե Մանվելն էր որպես ռազմականացված թև գա հեղափոխության կողմը․․․, և իրոք, եթե գար, հեղափոխությունը կհաղթեր։ Եթե Մանվելն այդ ժամանակ գար, միանար Լևոն Տեր-Պետրոսյանին, գուցե մաքրագրեր իր անցյալը»,- մեկնաբանեց ՀԱԿ անդամը։

Նա մատնանշեց Նիկոլ Փաշինյանի համաձայնության կառավարությունը․ «Հիմա Նիկոլը, որ եկել է իշխանության, հենվել է մարդկանց վրա, որոնք խայտառակ կենսագրություն ունեն՝ Դաշնակցությունն ու շատ կան տենց ուժեր և «Ծառուկյան» խմբակցության մեջ, բայց ինքը քանի որ վեհ նպատակներ ունի, դեռ չի հասել իր ուզած կետին, ուզած-չուզած պիտի հենվի սրանց վրա»։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանին ԱԱԾ տանելու ու ազատ արձակելու հանգամանքին, Վարդան Մալխասյանն ասաց, թե նա դեռ պետք է պատասխան տա 2014 թ-ին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի դաժան ծեծը պատվիրելու համար։ «Դեռ շատ հանցագործություններ կան, որ պիտի մեջտեղ բերվեն։ Մեր Արամ Մանուկյանին դաժան ծեծի ենթարկեցին, և ինքն էր պատվիրել էդ հանցագործին։ Շմայսը նրա հետ պայմանավորվել էր, որ եթե Արամ Մանուկյանին ծեծի, ինքը դատարանի հետ կխոսի ու պատիժը կհանեն, այդպես էլ եղավ։ Էդ մարդը պիտի ամենաքիչը 10 տարի նստեր, որովհետև դեպուտատին դաժան ծեծի էր ենթարկել, բայց վերջում տուգանեցին»,- հիշեցրեց ՀԱԿ անդամը։

Անդրադառնալով նախկին իշխանության ներկայացուցիչների՝ իրենց նախկին ղեկավարներին այսօրվա «ուրացումներին», Մալխասյանն ասաց․ «ՀՀԿ-ում հայտնված բարձր դեմքերը մազաչափ անգամ գաղափարական կեցվածք չունեն և բնական է՝ պետք է ուրանային։ Մանվելը Սերժ Սարգսյանի հրաժականի հաջորդ օրը ուրացավ Հանրապետականին, մի քանի օր հետո էլ ՀՀԿ-ն ուրացավ իրեն»։

Մանրամասները դիտեք Վարդան Մալխասյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան