Ռազմական ոստիկանության աշխատակիցների պնդմամբ՝ ՌՈ-ում կոռուպցիան չի վերացել, գոյություն ունի գնացուցակ՝ 1500 դոլարից մինչև 7000 դոլար

Լուրեր

16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
Բոլորը

Ռազմական ոստիկանության նախկին և ներկա աշխատակիցներն ահազանգում են՝ իշխանափոխությունից հետո համակարգում ոչինչ չի փոխվել, շարունակվում են կոռուպիցոն դրսևորումները, աշխատողների իրավունքների կոպիտ ոտնահարումները, իսկ աշխատողների շրջանում տիրում է վախի մթնոլորտ: 

Factor.am-ին ահազանգած ՌՈ ներկա և նախկին աշխատակիցները հենց վախի մթնոլորտը մատնանշելով չցանկացան ներկայանալ, սակայն ուշագրավ դրվագներ պատմեցին Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի և նրա գործունեության մասին:

Օրինակ, այն, որ ավելի քան մեկ տարի առաջ ՌՈ պետ նշանակված Արթուր Բաղդասարյանը պաշտոնին նշանակվել է Սերժ Սարգսյանի այն ժամանակվա թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի, հանրությանն առավել հայտնի՝ «Սերժի Վաչոյի» միջամտությամբ: Բացի այդ, Արթուր Բաղդասարյանը պաշտոնը ստանձնելուց հետո Պարետային ծառայության պետ է նշանակել իր հետ քավոր-սանիկական կապեր ունեցող գնդապետ Գագիկ Ղուկասյանին:

Մեզ ահազանգած քաղաքացիների պատմելով՝ նշանակման օրվանից Բաղդասարյանը երթևեկում է նախագահականի համարանիշներով: ««303UU02» համարներն արդեն մեկ տարի է՝ դրել է իր սեփական «Lexus»-ի վրա, ման է գալիս»,- նշեց ՌՈ աշխատակիցը՝ նկատելով, որ տվյալ պաշտոնյան, ըստ օրենքի, պետք է երթևեկեր ՊՆ համարանիշներով:

Բացի այդ, մեր զրուցակիցները հայտարարեցին կոռուպցիոն գործարքների մասին, որոնք մինչ այժմ էլ պահպանվում են Ռազմական ոստիկանությունում:

«Հաշվի չեն առնում մարդկանց աշխատանքային ստաժը, անցած ուղին, պայմանագրերը չեն ստորագրում  դրամական ակնկալիքների պատճառով: Աշխատող մարդկանց փորձում են նվաստացնել, ոչ հարգալից վերաբերմունք են ցուցաբերում: Երեկոյան ժամերին իր օգնականները ոչ ադեկվատ վիճակում, այսինքն՝ ալկոհոլի ազդեցության տակ,  մտնում են վարչություն, անձնական վիրավորանքներ, հայհոյանքներ հնչեցնում աշխատակիցների նկատմամբ: Ծառայողական մեքենաներն օգտագործում են  նաև ոչ աշխատանքային ժամերին անձնական հարցերի համար»,- պատմեցին մեր զրուցակիցները՝ նշելով, որ տարբեր հաստիքների համար տարրբեր գներ են սահմանված՝ սկսած 1500 դոլարից մինչև 7 000 դոլար:

Մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ հեղափոխությունից հետո միայն մի բան է փոխվել Ռազմական ոստիկանությունում, այն է՝ Արթուր Բաղդասարյանը կաշառք վերցնելիս ավելի զգույշ է գործում:

Պնդելով, որ Ռազմական ոստիկանությունում կոռուպցիան չի վերացել, մեզ ահազանգած քաղաքացիները դիմում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, «Թող պարոն վարչապետը փոփոխություն անի, նման կոռումպացված պաշտոնյաները տեղ չունեն մեր հասարակությունում»:

Ահազանգի առնչությամբ փորձեցինք  պարզաբանում ստանալ նաև ՌՈ լրատվական ծառայությունից, որտեղից մեզ փոխանցեցին Պարետային ծառայության պետ Գագիկ Ղուկասյանի հեռախոսահամարը: Ղուկասյանը մեզ հետ զրույցում նախ հաստատեց, որ Արթուրն Բաղդասարյանը հանդիսանում է իր փոքր որդու քավորը, ապա հավելեց՝ ինքը  Բաղդասարյանի նշանակումից հետո է տեղափոխվել ՌՈ:

Գնդապետ Ղուկասյանը հերքեց լուրերը, որ Արթուր Բաղդասարյանը զբաղված է կադրային առևտրով, ավելին՝ պնդեց, թե նշանակման օրվանից համակարգում կոռուպցիան վերացել է. «Կարող ա մինչ Արթուր Բաղդասարյանը Ռազմական ոստիկանությունը նման բաներ կատարվել են, սակայն հիմա նման բան չկա»:

Ինչ վերաբերում է նախագահականի համարներով երթևեկելուն, Ղուկասյանն ընդունեց, որ այդ համարները նախկինում պատկանել են Արթուր Բաղդասարյանին, սակայն պաշտոնը ստանձնելուց հետո, ասաց, չի նկատել, որ ՌՈ պետն այդ համարներով երթևեկի: Մեզ ահազանգած քաղաքացիները, մինչդեռ, հորդորում են ստուգել Պաշտպանության նախարարության տեսախցիկները, որտեղ երևում է, թե ինչպես Արթուր Բաղդասարյանն այդ համարներով մտնում նախարարություն:

 

 Շողիկ Գալստյան