Եգիպտոսի նախագահը Թուրքիայում ընտրություններից առաջ չի գնում Էրդողանի հետ հաշտեցման․ Al Monitor

Լուրեր

25.11.2024 | 09:31
Փակ է «Ամբերդ»-ից Քարի լիճ տանող ճանապարհը
24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը բախվում է իր երկու տասնամյա կառավարման ընթացքում վերընտրվելու ամենադժվար մրցավազքին, ցանկանում էր ցույց տալ, որ կարող է շտկել այն, ինչ փչացրել է է Թուրքիայի տարածաշրջանային հարաբերություններում՝ հուսալով բարձրացնել անկում ապրող ժողովրդական աջակցությունը: Սակայն, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի նման, Եգիպտոսի նախագահ Ֆաթահ ալ-Սիսին նույնպես չի ցանկանում Էրդողանի հետ հաշտեցման պաշտոնական հանդիպման ծրագրեր կազմել մայիսի 14-ի ընտրություններից առաջ։ Այս մասին ասվում է Al Monitor-ի հոդվածագիր Ֆեհիմ Թաշթեքինի անդրադարձում։

Նշվում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն օրերս Կահիրեում բանակցություններ է վարել՝ փորձելով առաջ մղել կամրջող ջանքերը՝ դառնալով Թուրքիայի առաջին արտգործնախարարը, որն այցելել է Եգիպտոս երկկողմ հարաբերությունների խզումից հետո՝ 2013 թվականին «Մուսուլման եղբայրների» նախագահ Մուհամմեդ Մուրսիի՝ Էրդողանի մերձավոր դաշնակցի կառավարության հրաժարականի պատճառով:

Անցյալ շաբաթ էլ Ասադն էր բացառել Էրդողանի հետ հանդիպումը՝ մինչև Սիրիայում Թուրքիայի «ապօրինի օկուպացիայի» ավարտը, ինչը խաթարեց ակնկալիքները, որ թուրք և սիրիացի պաշտոնյաները կմիավորվեն Մոսկվայում՝ որպես քառակողմ բանակցությունների մաս, որին մասնակցում են նաև Ռուսաստանը և Իրանը:

Թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորման գործընթացը սահմանափակվել էր հետախուզական բանակցությունների երկու փուլով, որը սկսվել էր 2021 թվականին: Կահիրեն կասկածի տակ դրեց երկխոսությունը հոկտեմբերին, երբ Անկարան նոր համաձայնագրեր ստորագրեց Տրիպոլիի կառավարության հետ: Սակայն առաջընթացի հույսերը կրկին բորբոքվեցին հաջորդ ամիս, երբ Սիսին հանդիպեց Էրդողանին Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը՝ ձեռք սեղմելով առաջնորդի հետ, որը նրան անվանել էր «պուտչիստ» և «մարդասպան»:

Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ բանակցություններից հետո Չավուշօղլուն խոսել է բոլոր ոլորտներում հարաբերությունները բարելավելու՝ Թուրքիայի ցանկության մասին, ներառյալ՝ դիվանագիտությունը, էներգետիկան, տրանսպորտը և համատեղ զորավարժությունները: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների նախագահները կհանդիպեն Թուրքիայում ընտրություններից հետո՝ կոչ անելով «արագ գործողությունների և սերտ համագործակցության բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերություններում ինը տարվա բացը կամրջելու համար»:

Կատարում Սիսիի հետ հանդիպումից հետո Էրդողանն ասել էր, որ երկուսն էլ «45 րոպեանոց զրույց են ունեցել նեղ շրջանակով»՝ հավելելով. «Թող մեր նախարարները հիմա սկսեն փոխայցելություններն ավելի ցածր մակարդակով, իսկ հետո մենք կընդլայնենք հանդիպումները»։

Սակայն ի՞նչն է պատճառը, որ գործընթացը ձգձգվում է։ Ըստ հոդվածագրի՝ Կատարի և նրա արաբ հարևանների միջև ջերմացումը Թուրքիայի համար հեշտացրել է հաշտեցման ձգտումն Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի հետ, սակայն Եգիպտոսի դեպքում տարածաշրջանային բևեռացման թուլացումը բավարար չէ՝ հաշվի առնելով էներգետիկայի հետ կապված բարդ երկկողմ խնդիրները, մրցակցությունն Արևելյան Միջերկրականում, Լիբիայի հակամարտությունը և «Մուսուլման եղբայրները»:

Անկարան դեռևս չի արդարացրել եգիպտական ակնկալիքները Լիբիայի նկատմամբ իր քաղաքականության փոփոխության վերաբերյալ: Սիսիի կառավարությունը Լիբիայում հակամարտությունը դիտարկում է որպես սպառնալիք Եգիպտոսի ազգային անվտանգությանը։ Լիբիայում թուրքական ռազմական ներկայությունը, երկրում մշտական ռազմակայաններ ապահովելու՝ Անկարայի ծրագրերը և Տրիպոլիի հետ ռազմավարական համաձայնագրերի ստորագրումը նյարդայնացրել են Կահիրեին:

2019-ին Անկարան կնքել էր ծովային գծանշման պայմանագիր Տրիպոլիի հետ՝ փորձելով ամրապնդել դիրքերը Միջերկրական ծովի արևելյան հատվածում, ինչը Եգիպտոսին դրդեց հակադարձել՝ ստորագրելով Հունաստանի հետ նման համաձայնագիր:

Այնուամենայնիվ, Չավուշօղլուի խոսքերը Կահիրե կատարած իր այցից հետո ցույց են տալիս, որ վեճի հիմնական կետերը մնում են անփոփոխ: Լրագրողների հետ զրույցում նախարարը պաշտպանել էր Լիբիայում թուրքական ներկայությունը և պնդել, որ Միջերկրական ծովի արևելյան ծովային գոտիների վերաբերյալ թուրք-լիբիական գործարքը Եգիպտոսի դեմ չէ, և որ Եգիպտոսի և Հունաստանի միջև գործարքը Թուրքիայի դեմ չէ։ Անդրադառնալով Եգիպտոսի և Իսրայելի հետ կապերը վերականգնելու՝ Թուրքիայի ջանքերին՝ Չավուշօղլուն ասել էր, որ Անկարան չէր սպասում, որ Եգիպտոսն ու Իսրայելը կհրաժարվեն Հունաստանի և Կիպրոսի հետ իրենց կապերից, սակայն խոստացել, որ Թուրքիան «չի զիջի իր իրավունքները» տարածաշրջանում։

Ըստ պարբերականի՝ ցանկացած ակնկալիք, որ Թուրքիայի նորմալացման մղումը կփոխի Արևելյան Միջերկրական ծովի հավասարակշռությունն իր ցանկությամբ, չափազանց լավատեսական է: Բացի այդ, Կահիրեն Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ռազմական գործողությունները համարում է արաբական աշխարհում միջամտություն, ինչն արտացոլված է Արաբական լիգայի վերջին հայտարարություններում, որոնք մերժում են արաբական գործերին «արտաքին միջամտությունը»: Աֆրիկայում իր ազդեցությունն ընդլայնելու՝ Թուրքիայի քայլերը, ներառյալ՝ Օմար ալ-Բաշիրի կառավարման ժամանակ Սուդանում ռազմածովային բազա ստեղծելու պլանը և Եթովպիայի հետ ռազմական կապեր հաստատելու ջանքերը Եգիպտոսի հետ վերջինիս ամբարտակի վեճի ֆոնին, նույնպես զայրացրել էին Կահիրեին:

Ընդհանուր առմամբ, այն, որ երկու կողմերը զգում են Լիբիայի և Արևելյան Միջերկրական շուրջ քննարկումների անհրաժեշտությունը, ցույց է տալիս, որ նրանք դեռ պետք է ընդհանուր լեզու գտնեն: Նման դիտարկում է անում Al Arab թերթը։ Եգիպտական աղբյուրները նշում են, որ Անկարայում անվստահության խնդիրը դեռ պետք է հաղթահարվի, և Էրդողանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ ցույց տալու, որ իր տարածաշրջանային քաղաքականությունը փոխվել է։

Ի դեպ, չնայած դիվանագիտական խզմանը՝ տնտեսական կապերը պահպանվել են։

Էմմա Չոբանյան