ՔՊ-ն ինքը թաղեց իր թեկնածուին․ երևանցիների ճակատ է ստեղծվում՝ թույլ չի տրվի մարսել սակուրաները․ Կարեն Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը միանգամայն արդարացված է համարում երևանցիների մի մասի դժգոհությունը Երևանի քաղաքապետարանի գործունեությունից։ Կասկադի դիմացի մայթերի հացենիներն ու թեղիները արմատախիլ են արել ու դրանց փոխարեն սակուրաներ տնկել։

«Սակուրաների պատճառով երևանցիների ճակատ է ստեղծվում, որոնք թույլ չեն տալու, որ սա մարսվի, ՔՊ-ն իր թեկնածուին թաղեց իր ձեռքով։ Ավինյանին տվեք Պուտինի «2-րդ աստիճանի» շքանշան․ Երևանին նայում են բոլշևիզմի սկզբունքով՝ դե 10 տոկոսն են, էլի», – ասաց սոցիոլոգը։

Ըստ նրա՝ վտանգավոր կլինի, եթե ՔՊ-ն կոտրի երևանցիների կարծիքը, հաշվի չառնի նրանց դժգոհությունը, դա, ըստ նրա, կարող է արտագաղթի բերել։

Հարց ուղղեցինք՝ ինչպե՞ս է գնահատում Երևանում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ ՆԵՄԵՍԻՍ գրությամբ պաստառ ցուցադրելու փաստը՝ երկու երկրների հարաբերությունների համատեքստում։ Ճիշտ է՝ ՀՀ-ն պարտվեց 2-1 հաշվով, և Թուրքիայի հավաքականի մարզիչն ասել է, որ ՀՀ-ում լավ են դիմավորել իրենց, ինչի համար շնորհակալություն է հայտնել։ Արդյո՞ք վրեժը խորհրդանշող հին հույն աստվածուհու անունով ՆԵՄԵՍԻՍ գրություն ցուցադրելն օգտակար եղավ։ Կարեն Սարգսյանը բացասական կարծիք ունի։

«Դուք 3 միլիոն եք, և արյուն եք ուզում՝ ՆԵՄԵՍԻՍ պաստառ բարձրացնում․ ո՞ւմ ես ուզում ոչնչացնել, ի՞նչ ես ուզում ասել դրանով։ Այդ պաստառը բարձրացնելով ստադիոնում՝ դառնում ես բաբուին։ Պիտի խելացի լինես հավաքականի պես՝ ստիպեցին թուրքն ինքն իրեն գոլ խփի», – ասաց Կարեն Սարգսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան