Պատերազմի մեկնարկից ի վեր մի քանի տասնյակ ռուս առաջատար գիտնականներ լքել են ՌԴ-ն

Լուրեր

26.02.2026 | 14:00
Անկարան ու Մոսկվան քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը
26.02.2026 | 13:51
Ես մեղադրանքը չեմ առաջադրել. Թորոսյանը` Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու և վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:40
Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը հայ վարորդների ինչ-որ ապրանքների հետ խնդիր է տեսնում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:33
Կուբացի սահմանապահները կրակել են ԱՄՆ մոտորանավակի վրա, կան զոհեր
26.02.2026 | 13:22
Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն
26.02.2026 | 13:20
Ջրային կոմիտեի նախագահի ճեպազրույցը․ ՈւՂԻՂ
26.02.2026 | 13:14
Կիսատ նախընտրական ժեստ է, ինչ-որ իմաստով ընտրակաշառքի տրամաբանությամբ արվող. Չալաբյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
26.02.2026 | 13:07
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 13:05
Ատելության խոսքի քրեականացման և խոսքի ազատության քրեականացման միջև սահմանը շատ նուրբ է․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան
26.02.2026 | 12:54
Թրամփը ցանկանում է՝ մեկ ամսվա ընթացքում ավարտվի պատերազմը. Axios
26.02.2026 | 12:45
Պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
26.02.2026 | 12:34
Ընտանիքի անդամների միջև փոխանցվող մինչև 1 մլն դրամը չի հայտարարագրվի. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:21
ՌԴ-ն Ուկրաինայի մի քանի շրջանների զանգվածային հարված է հասցրել
26.02.2026 | 12:12
Ռոնալդուի գոլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:00
Փաշինյանը՝ ռուսական բազայի մասին // Ալիևը մայիսին Երևան չի ժամանի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Առնվազն 28 ականավոր գիտնականներ և առաջատար բուհերի դասախոսներ լքել են Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմի սկզբից ի վեր։ Նման թվեր է հապարակել «Նախագիծ» հրատարակությունը։ Այդ տվյալների համաձայն՝ նրանց թվում կան համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ։ Ընդ որում, հեռացած գիտնականների ընդհանուր թիվը, հավանաբար, շատ ավելին է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Միայն ԱՄՆ-ում հիմնադրված Scholars at Risk կազմակերպությունը ՌԴ-ից դուրս է բերել 200 մարդու։ Հրատարակությունը գրում է, որ ևս 62 գիտաշխատողի ՌԴ-ից հեռանալ օգնել է գերմանական Ալեքսանդր ֆոն Համբոլդտի անվան հիմնադրամը։

Լրագրողների տեղեկությունների համաձայն՝ տեղափոխման կարիք ունեցող գիտնականների համար նախատեսված տելեգրամյան ալիքներում ավելի քան 6,000 մարդ կա գրանցված։

«Ամբողջ գիտական ճյուղերը կանգ են առել, հետազոտություններ պարզապես չեն իրականացվում: Մենք տարիներով հետ ենք շպրտվել»,- հայտարարել է աստղաֆիզիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Սերգեյ Պոպովը:

Շատերը մեկնելուց առաջ բաց նամակ են ստորագրել՝ դատապարտելով պատերազմը։

Տաթև Ֆռանգյան