Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կտեղակայի Բելառուսի տարածքում

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկար ժամանակ է բարձրացրել է իր երկրի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման հնարավորության հարցը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի ժամանակ, որից մի հատված հեռարձակվել է «Россия 24» հեռուստաալիքի եթերում։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ Բելառուսում արդեն կա մարտավարական միջուկային զենք կրելու ունակ 10 ինքնաթիռ։

«Մենք պայմանավորվեցինք, որ դա կանենք՝ առանց խախտելու մեր պարտավորությունները, չխախտելով միջուկային զենքի չտարածման վերաբերյալ մեր միջազգային պարտավորությունները։ Մենք արդեն օգնել ենք մեր բելառուս գործընկերներին և վերազինել նրանց ինքնաթիռները՝ Բելառուսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները: Ինքնաթիռները պատրաստ են նման տիպի զինատեսակների օգտագործմանը»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը հայտնել է, որ Ռուսաստանը Բելառուսին է փոխանցել «Իսկանդեր» հրթիռային համակարգը։ «Այն կարող է լինել նաև (մարտավարական միջուկային զենքի) կրող, ապրիլի 3-ից սկսելու ենք անձնակազմերի պատրաստումը, իսկ հուլիսի 1-ին Բելառուսի տարածքում կավարտենք տակտիկական միջուկային զենքի հատուկ պահեստի կառուցումը», – ասել է Պուտինը։