Վահան Քերոբյանը կարևորել է Mundfish-ի գործունեությունը Հայաստանում

Լուրեր

01.06.2026 | 16:23
Լևոն Երանոսյան, Հայկազ Բաղմանյան, Վալերի Գրիգորյան, Պողոս Պողոսյան․ հայտնի է է Մարտի 1-ի գործով նոր մեղադրյալների ինքնությունը  
01.06.2026 | 16:19
Ագրեսիվ փոխհատուցում ենք տալու ԵՄ ապրանք արտահանող տնտեսվարողներին. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 16:10
Նարեկ Գրիգորյանի իրացրած 11-մետրանոցն օգնել է «Ֆարուլին» մնալ Ռումինիայի Սուպերլիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 16:00
Թուրքիայից Հայաստան զբոսաշրջային ուղևորություններն ավելացել են
01.06.2026 | 15:52
Պրեմիեր լիգայում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստն ավարտեց կարիերան
01.06.2026 | 15:43
Նման ծառայությունները միջազգային ընդունված գին ունեն․ Eleveight AI-ի գործադիր տնօրեն
01.06.2026 | 15:34
Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին 907-րդ ակտի կասեցումը երկարաձգելու համար
01.06.2026 | 15:26
ԵԱ․ Հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Մարիամ Մկրտչյանը
01.06.2026 | 15:18
Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն ու Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա հետաձգում են դիվանագիտությունը
01.06.2026 | 15:10
Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել // Նստացույց՝ Արթուր Օսիպյանին ազատելու պահանջով․ ԼՈՒՐԵՐ
01.06.2026 | 14:53
«Ես էլ եմ դիվանագետ». դիվանագետների երեխաներն այցելել են ԱԳՆ
01.06.2026 | 14:44
Մալթայում հրավառության գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 14:37
Նաիրի Հոխիկյանը և ՔՊ-ական Գևորգ Խաչատրյանը միմյանց դեմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՔԿ
01.06.2026 | 14:28
Այն, ինչ չէր կարելի Սերժ Սարգսյանին, կարելի է Փաշինյանի՞ն.Փաշոյանը՝ 3-րդ ժամկետի պաշտոնավարման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 14:18
Հայաստանը շուտով պետք է վերածվի ԱԲ գործարանների պարտեզի․ Մխիթար Հայրապետյան․
Բոլորը

Մարտի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Mundfish միջազգային ստուդիայի Հայաստանյան գրասենյակ: Այս մասին տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից։

Կիպրոսում հիմնված ստուդիան հայտնի է իր թողարկած Atomic Heart անվանումով եզակի և կրեատիվ համակարգչային խաղով, որի հերոսներից են արհեստական բանականությամբ ռոբոտները։

Ստուդիայի հիմնադիր և տնօրեն Ռոբերտ Բագրատունու ուղեկցությամբ նախարարը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել խաղի ստեղծման ընթացքում իրականացված աշխատանքներին, առաջիկա ծրագրերին և շփվել աշխատակիցների հետ: Վահան Քերոբյանը կարևորել է Mundfish –ի գործունեությունը Հայաստանում և նշել, որ տպավորված է իրականացված աշխատանքով և գրանցված հաջողությամբ, նաև ավելացրել, որ Հայաստանում ՏՏ ոլորտի, այդ թվում` համակարգչային խաղերի արդյունաբերության զարգացման լայն հնարավորություններ կան:

Հայաստանում գործում է Mundfish-ի 2 գրասենյակ` 70 աշխատակիցներով։

Ներկայումս խաղի դիտումների ընդհանուր քանակը YouTube հարթակում գերազանցում է 300 միլիոնը։

Թողարկման առաջին ամսվա ընթացքում Atomic Heart-ը խաղացել է ավելի քան 5 միլիոն մարդ: