ԱՄՆ-ում ԱԷԿ-ից ռադիոակտիվ ջրի արտահոսք է գրանցվել

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 22-ին ռադիոակտիվ ջրի նոր արտահոսք է տեղի ունեցել ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մոնտիչելլո ատոմակայանում։ Կայանը փակվել է վերանորոգման համար։ Այս մասին հայտարարել է Xcel Energy ընկերությունը, որը կառավարում է ատոմակայանը։

Նոր արտահոսքի պատճառով մի քանի հարյուր լիտր ջուր է թափվել, որը պարունակում է տրիտում՝ ջրածնի ռադիոակտիվ իզոտոպ: Ընկերությունից վստահեցրել են, որ արտակարգ պատահարը վտանգ չի ներկայացնում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար, գրում է Korrespondent-ը։

«Թեև արտահոսքը դեռևս վտանգ չի ներկայացնում հանրության կամ շրջակա միջավայրի համար, մենք որոշել ենք, որ գործողությունների լավագույն տարբերակը կլինի էլեկտրակայանի փակումը և անհապաղ երկարաժամկետ վերանորոգման իրականացումը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ մասնագետներն այսօրվանից կսկսեն ատոմակայանն անջատել ցանցից։

Հավելենք, որ սա ռադիոկատիվ ջրի արտահոսքի երկրորդ դեպքն է․ ավելի քան 1,5 միլիոն լիտր տրիտում պարունակող ջուր էր արտահոսել Մոնտիչելլո ատոմակայանից 2022 թվականի նոյեմբերին, սակայն տեղեկատվությունը հրապարակվել է միայն մարտի 16-ին։

Xcel Energy-ն հայտնել է, որ արտահոսքերը տեղայնացվել են, և ռադիոակտիվ ջուր խմելու ջրի հետ չի խառնվել:

Տաթև Ֆռանգյան