Լաչինի միջանցքի ռեժիմը վերաբանակցել չենք պատրաստվում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 10:18
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
Բոլորը

Միջազգային մեր գործընկերների հետ բանակցությունների ժամանակ խնդիր դրվո՞ւմ է, որպեսզի օր առաջ Հադրութի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջանի բռնի տեղահանվածները վերադառնան իրենց բնակության վայրեր և ընդլայնվի ռուս խաղաղապահների գործունեության տարածքը»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այս հարցն ուղղեց ՀՀ արտգործնախարարին՝ միաժամանակ հետաքրքրվելով, թե մոտավոր երբ կբացվի Լաչինի միջանցքը։

«Ինչ վերաբերում է բնակության վայրեր վերադարձին, այս մասին դրույթ կա նոյեմբերի 9-ի եռակող հայտարարության 7-րդ կետում: Նշված է, որ ՄԱԿ-ի փախստականների հարցով բարձր հանձնակատարի և նրա գրասենյակի օգնությամբ պետք է կազմակերպվի բռնի տեղահանված անձանց վերադարձը: Առարկայական ձեռքբերում այս ուղղությամբ դեռևս չկա: Ադրբեջանը այս կետի հետ կապված ևս խախտում է եռակողմ հայտարարությունը»,- նշեց Միրզոյանը:

«Լաչինի միջանցքի վերաբերյալ մեր դիրքորոշումը հանրահայտ է: Մենք Լաչինի միջանցքի ռեժիմը վերաբանակցել չենք պատրաստվում. այս ռեժիմը սահմանված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և այդ հայտարարության համաձայն՝ միջանցքը՝ 5կմ-ոց տարածքը, գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո, մյուս կողմից էլ Ադրբեջանը երաշխավորում է մեքենաների անխափան տեղաշարժը՝ երկու ուղղությամբ: Մենք կարծում ենք, որ ռեժիմը սահմանված է եռակողմ հայտարարությամբ և չենք պատրաստվում ուժի գործադրման հետևանքով վերաբանակցել»,- նշեց արտգործնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: