Իսրայելում զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են․ ոստիկանության հետ բախումներ են գրանցվել

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

«Ամեն ինչ կանեմ իրավիճակը՝ կարգավորելու և ազգի պառակտումը վերացնելու համար, քանի որ մենք ընտանիք ենք»։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսպես է դիմել ժողովրդին մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ իր խորհրդարանական կոալիցիան ընդունել է դատաիրավական բարեփոխումների շրջանակում օրենքների շարքից առաջինը, գրում է Euronews-ը:

Այժմ միայն վարչապետը կամ կառավարությունը կկարողանան հայտարարել Իսրայելի ղեկավարի՝ իր պարտականությունները կատարելու անկարողության մասին՝ պայմանով, որ նախարարների 2/3-ը կողմ քվեարկի այդ առաջարկին։ Նման որոշում Կնեսեթը կարող է ընդունել 120 պատգամավորներից 90-ի աջակցությամբ։

Միևնույն ժամանակ, իր կոչում Նեթանյահուն հստակ չի ասել, թե ինչպես է մտադիր «վերացնել ազգի պառակտումը», եթե հրաժարվում է սառեցնել դատական բարեփոխումները։

«Կարծում եմ՝ հնարավոր է իրականացնել այնպիսի բարեփոխում, որը պատասխան կտա երկու կողմերին էլ։ Բարեփոխում, որը կվերականգնի ճիշտ հավասարակշռությունն իշխանության թևերի միջև, իսկ մյուս կողմից՝ կպահպանի, և ես կասեի, որ ոչ միայն կպահպանի, այլև կընդգծի երկրի յուրաքանչյուր քաղաքացու անհատական իրավունքները»,- ասել է Նեթանյահուն։

Իսրայելի առաջնորդի լղոզված խոստումներն արագորեն մերժվել են բողոքի շարժման մասնակիցների կողմից, ովքեր հայտարարել են, որ կշարունակեն ընդդիմանալ «բռնապետ դառնալու՝ Նեթանյահուի փորձին»:

Ցուցարարները փակել են երթևեկությունը հիմնական մայրուղիներով, շարունակվող անկարգությունների ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանների հետ։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ամբոխը ցրելու համար, տասնյակ մարդիկ, այդ թվում՝ բողոքի շարժման առաջնորդներ, բերման են ենթարկվել։

Հիշեցնենք, որ Իսրայելում դատական համակարգը փոխելու՝ կառավարության ծրագիրը երկիրը ներքաշել է ամենածանր ներքին ճգնաժամերից մեկի մեջ:

Տաթև Ֆռանգյան