Ղազախստանը կսահմանափակի Ռուսաստան զուգահեռ ներմուծումը
Քաղաքականություն
24.03.2023 | 21:55Ղազախստանում ապրիլի 1-ից գործարկվելու է համակարգ, որն առցանց ռեժիմում հետևում է սահմանից սահման ապրանքների տեղափոխման ամմբողջ շղթային՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցումը թույլ չտալու համար։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին, գրում է Meduza-ն։
«Մենք հասկանում ենք երկրորդական պատժամիջոցների բոլոր ռիսկերը, ուստի ուշադիր հետևում ենք մեր փոխադարձ առևտրին բոլոր գործընկերների հետ»,- ասել է պաշտոնյան։
Նա նշել է, որ Ղազախստանն «անընդհատ աշխատում է զուգահեռ ներմուծման ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ»։
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի շարք փաթեթներ են սահմանվել, Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը զգալիորեն ավելացել է։ Ենթադրվում է, որ պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված ապրանքները ներմուծվում են Ռուսաստան Ղազախստանի տարածքով, այդ թվում՝ նրանք, որոնք կարող են օգտագործվել ռազմական արդյունաբերության մեջ։
Էմմա Չոբանյան