ԱՄՆ Պետքարտուղարության արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձին
Քաղաքականություն
24.03.2023 | 12:07ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառմանը, որը կառավարության նիստում նրա ելույթի մի հատվածն է ներկայացնում։ «Լինելու է խաղաղության պայմանագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջև և այն հիմվելու է բարձրագույն մակարդակով ընդունված համատեղ պաշոտնական հայտարարությունների վրա։ Նոր էսկալացիա պետք է չլինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»,-գրել էր Փաշինյանը։
Այս ուղերձին ի պատասխան Պատելը թվիթերյան իր էջում գրել է․
«Պետքարտուղար Բլինքենը շատ ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության քննարկումներին նպաստելու գործում, և մենք ոգևորված ենք Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացով։ Մենք շատ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձը այդ առաջընթացի մասով»,-գրել է Պետքարտուղարության փոխխոսնակը։
Էմմա Չոբանյան