Պաշտոնյայի ստացած որ նվերներն են դառնում պետության կամ համայնքի սեփականությունը․ ԱՆ պարզաբանումը

Լուրեր

20.04.2026 | 12:10
Փաշինյանը ՔՊ-ի նախընտրական ծրագիրն է ներկայացրել // Նուբարաշենի աղբավայրում պայթյուն է եղել․ ԼՈՒՐԵՐ
20.04.2026 | 12:04
Հայ բռնցքամարտիկները մեծ դժվարությամբ են հասել Բրազիլ
20.04.2026 | 11:56
Երկու շաբաթվա ընթացքում 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքագրել. Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:48
«Ուրարտուն» չի ընդունել «Ալաշկերտի» դեմ հանդիպման արդյունքը․ ՀՖՖ-ից արձագանքել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:39
Ալիևը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության արդյունքներից և «Զանգեզուրի միջանցքից»
20.04.2026 | 11:30
Կուսակցությունների ղեկավարներ են տուգանվել
20.04.2026 | 11:18
Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:11
Բուլղարիայի ընտրություններում առաջատարը նախկին նախագահ Ռումեն Ռադևի կոալիցիան է․ նա ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից է
20.04.2026 | 11:03
Միհրան Հարությունյանը հաղթանակի է հասել Երևանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:00
Պայթյուն է տեղի ունեցել Նուբարաշենի աղբավայրում. երկու անձ տուժել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 10:55
Դատախազության միջամտությամբ Աչաջուրի մարզադաշտի վարչական շենքը վերադարձվել է համայնքին
20.04.2026 | 10:42
Թեհրանը խոստանում է պատասխանել ԱՄՆ-ի կողմից իրանական բեռնատար նավի առգրավմանը
20.04.2026 | 10:33
Ռոնալդուի գոլը սկիզբ է դրել «Ալ Նասրի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 10:25
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից
20.04.2026 | 10:11
Ռեստորանի մոտ մեքենա է այրվել
Բոլորը

«Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։
Ներկայիս կարգավորումներով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին արգելվում է աշխատանքային գործունեությունն իրականացնելու հետ կապված նվերներ ընդունել: Վերջիններս պարտավոր են նաև միջոցներ ձեռնարկել, որ իրենց ընտանիքի անդամները ևս այդպիսի նվերներ չընդունեն:

Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ թույլատրելի նվերներ են համարվում միայն պետական, պաշտոնական, աշխատանքային այցերի կամ միջոցառումների ժամանակ, գործուղումների շրջանակներում տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը, ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը, կրթաթոշակը, դրամաշնորհը:

Թույլատրելի նվերները պաշտոնատար անձը պետք է հաշվառի նվերների հաշվառման ռեեստրում, եթե դրանց արժեքը գերազանցում է քառասուն հազար դրամը կամ նույն աղբյուրից վեց ամսվա ընթացքում ստացվել է պարբերաբար:

Եթե պաշտոնատար անձն ստացել է նվեր, ապա այդ մասին հայտնում է տվյալ մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպչին, իսկ այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձիք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:
Ըստ համապատասխան մարմինների տրամադրած խորհրդատվական կարծիքի, եթե նվերը համարվում է թույլատրելի չհամարվող, ապա պաշտոնատար անձը պարտավոր է ստացված նվերը վերադարձնել կամ դրան համարժեք հատուցում տրամադրել նվիրողին: Եթե նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա նվերը հանձնվում է պետությանը կամ համայնքին։

Պետությանը կամ համայնքին են հանձնվում նաև պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները՝ այն դեպքում, եթե դրանց արժեքը գերազանցում է 60.000 ՀՀ դրամը:

Օրենքի կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտել 02.01.2023թ., սակայն նվերների հաշվառման, դրանց թույլատրելիության վերաբերյալ խորհրդատվական կարծիքի տրամադրման, դրանք պետության կամ համայնքի սեփականությանը փոխանցվելու վերաբերյալ կարգավորումները գործելու են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից համապատասխան կարգերը և խորհրդատվական կարծիքի տրամադրման մեթոդական ուղեցույցը հաստատելու պահից: