Ո՛չ Սուխումին, ո՛չ Թբիլիսին պատրաստ չեն պաշտոնական բանակցությունների. Կլաար

Լուրեր

17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
Բոլորը

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «ֆեյք» է որակում այն ​​հայտարարությունները, թե ԱՄՆ-ն և ԵՄ-ն Վրաստանին կոչ են անում «երկրորդ ճակատ» բացել։ Այս մասին Կլաարը հայտարարել է աբխազական «Նուժնայա գազետա» հրատարակությանը տված հարցազրույցում, փոխանցում է Aliq Media-ն։

Կլաարն ընդգծել է՝ Եվրամիությունից որևէ մեկը Վրաստանին պատերազմի չի մղում։

«Թբիլիսիում ԱՄՆ դեսպանը ևս բազմիցս հաստատել է, որ ամերիկյան կողմից նման ճնշում չկա։ Սա ապատեղեկատվություն է»,- ասել է Կլաարը։

Նրա խոսքերով, կան անհատներ, որ հայտարարություններ են անում, որոնք չպետք է արվեն։ Կլաարը նաև հավելել է, որ ԵՄ-ը Վրաստանի կողմից որևէ ագրեսիվ մտադրություն չի տեսնում:

Դիվանագետը բերել է Էրգնեթիի հանդիպման օրինակը, որտեղ օսական կողմի ներկայացուցիչները հայտարարել են, որ ներկա իրավիճակը նախկինից շատ ավելի հանգիստ է։ Խոսելով երկկողմ ձևաչափով բանակցությունների հնարավորության մասին՝ Կլաարն ասել է, որ ներկայումս ոչ Սոխումին, ոչ Թբիլիսին պատրաստ չեն կամ ի վիճակի չեն պաշտոնական բանակցություններ վարել։

«Մենք փորձում ենք նպաստել կողմերի միջև ավելի ոչ պաշտոնական, բայց անմիջական շփումներին՝ հուսալով, որ դա ընդունելի կլինի։ Մենք ուզում ենք, որ նրանք նստեն սեղանի շուրջ և միմյանց առաջարկեն խոսելու թեմաներ: Դրա համար և՛ Սուխումին, և՛ Թբիլիսին պետք է պատրաստ լինեն ոչ միայն առաջարկել իրենց առաջնահերթությունները, այլև քննարկել մյուս կողմի առաջնահերթությունները»,- հավելել է Կլաարը:

Ըստ Կլաարի՝ ինքը Սոխումի է այցելել որպես Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, այլ ոչ որպես Ժնևյան քննարկումների համանախագահ։ Սոխումում Կլաարը հանդիպել է դե ֆակտո խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբայի և դե ֆակտո անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբայի հետ։

Կլաարը հաստատել է՝ Ժնևի քննարկումների հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլի 4-5-ը և կարիք չի տեսնում բանակցությունները տեղափոխելու այլ վայր։

Ի դեպ, մինչ այդ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը բանակցությունները Մինսկ տեղափոխելու առաջարկով էր հանդես եկել։