Լավրովն ապտակե՛ց ռուսամոլներին՝ ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչեց․ ասաց՝ անիծե՛ք էն սհաթը, որ օրհնում էիք․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջին անգամ հրապարակավ հայտնեց ՌԴ-ի տեսակետը, թե Լեռնային Ղարաբաղի հայերն ինչպիսի իրավունքներ պետք է ունենան Ադրբեջանի կազմում։ Նա բերեց Դոնբասի և Կոսովոյի՝ սերբ փոքրամասնության օրինակը, երբ Դոնբասը, ըստ Մինսկի համաձայնությունների, պետք է Ուկրաինայի կազմում գտնվեր՝ ունենալով, ըստ Լավրովի ներկայացնելու, մայրենի լեզվի, կրթության իրավունք, նաև՝ այս իրավունքները՝ ապրել ու աշխատել այդ լեզվով, մշակույթը և կրոնը պահպանել, տեղական ինքնակառավարում ունենալ, հատուկ տնտեսական ու առևտրային կապեր ունենալ իրենց հայրենակիցների հետ։ Ըստ ռուսական ԱԳՆ-ի՝ Դոնբասի դեպքում դա ՌԴ-ն էր։ Կոսովոյում բնակվող սերբերի իրավունքների մասով վերջերս Սերբիան և Կոսովոն համաձայնվեցին ստեղծել Կոսովոյում սերբ փոքրամասության տեղական ինքնակառավարման մարմիններ։

Factor TV-ի հարցազրույցում հասարակական գործիչ, նախկին պատգամավոր Ազատ Արշակյանին հարց ուղղեցինք՝ ինչո՞ւ ՌԴ-ն որոշեց հենց այս փուլում բացահայտել «Լավրովի պլան» կոչվածը։

«ՌԴ-ն ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է, նրա ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ինչո՞ւ չի ասում վերականգնել Արցախի ինքնավար մարզի՝ նախկինում ունեցած կարգավիճակը։ Ճանաչե՛ք ձեր գծած քարտեզը։ Նոյեմբերի 9-ի թղթի մեջ գրված չէ, որ միայն հիվանդներ պետք է տեղափոխվեն Լաչինի միջանցքով, այլ ազատ տեղաշարժ պետք է լինի, զենք չտեղափոխելու, ապառազմականացման մասին ոչինչ չկա գրված այնտեղ։ Լավրովը հիմա իր իսկ գրած թուղթն է ուրանում։ Հետևություն՝ նշանակում է, որ Լավրովն ասում է՝ վռնդում են մեզ։ Ոչ թե Կոսովոյի ալբանացիների, այլ սերբ փոքրամասնության օրինակը նշելով՝ նա ասում է՝ «անիծե՛ք այն սհաթը, որ օրհնում էիք»։ Լավրովը ապտակ հասցրեց նաև ռուսորոշվածներին, ռուսամոլներին՝ ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի տարածք»,- ասաց Ազատ Արշակյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան