50 միլիոն դրամ՝ Քոչարյանին պատկանող «Տոյոտա Երևան»-ին. ՆԳՆ-ն նոր պայմանագիր է կնքել

Լուրեր

27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

Ներքին գործերի նախարարությունը հերթական խոշոր պայմանագիրն է կնքել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ։ Նախորդ ամիս ավտոմեքենաների պահպանման ծառայությունների մատուցման նպատակով բյուջեից մեկ անձից գնման ընթացակարգով 50 միլիոն դրամ է փոխանցվել ընկերությանը, որով ՍՊԸ-ն պարտավորվել է մինչև տարեվերջ ավտոմեքենաների նորոգման, պահեստամասերի փոխման և այլ աշխատանքներ կատարել։

Պայմանագիրը կնքվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի և «Տոյոտա Երևան» ՍՊԸ գլխավոր տնօրեն Վահե Գզրարյանի միջև։ Նշենք, որ այս ընկերության 60 տոկոսը պատկանում է քոչարյանամերձ գործարար, կաշառքի քրգործով անցնող Սամվել Մայրապետյանին, իսկ 30 տոկոսը տնօրինում է Քոչարյանի որդին, 10 տոկոսը ՝ տնօրեն Գզրարյանը։

Այս պայմանագիրն առաջինը չէ, որ կնքվում է Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերության և Նիկոլ Փաշինյանին ենթակա կառույցների միջև։
Ըստ ամենայնի, սա նախորդ՝ պարեկային ծառայության համար «Տոյոտա» ավտոմեքենաների գնման մասին պայմանագրի տրամաբանական շարունակությունն է։ Դեռևս այս տարեսկզբին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տրվել էր ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության մեկնարկը՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից առանց մրցույթի գնված ավտոմեքենաներով։

Միայն Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում Պարեկային ծառայություն հիմնելու համար ձեռք էր բերվել 175 ավտոմեքենա՝ ընդհանուր 3,1 միլիարդ դրամ արժեքով։ Իսկ ավելի վաղ Շիրակի և Լոռու մարզերի համար գնվել էր 140 մեքենա՝ 2,4 մլրդ դրամով։

Նախագծի քննարկման ժամանակ այն ժամանակ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Վահե Ղազարյանը նշել էր, որ դեռևս 2022 թվականի մայիսին հայտարարվել էր մեքենաների գնման մրցույթ, հունիսի 8-ին տեղի էր ունեցել բացումը, սակայն մասնակից չլինելու պատճառով ընթացակարգը հայտարարվել էր չկայացած։

«Այնուհետև հանրահայտ ապրանքանիշերի հայաստանյան բոլոր պաշտոնական ներկայացուցիչներին կատարված հարցումով պարզվել է, որ հայտարարված տեխնիկական բնութագրով, նշված քանակով, նախատեսված ժամկետում ավտոտրանսպորտային միջոց մատակարարելու պարտավորություն կարող է ստանձնել միայն «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն»,- ասել էր ոստիկանապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ընդգծել էր, որ սկզբունքորեն այս հարցը կարող էին նաև չզեկուցվող ընթացակարգով ընդունել.

«Բայց քանի որ կան զգայուն ձևակերպումներ, զգայուն վերնագրեր, նաև նախապատմություն, կարևոր համարեցի թափանցիկության սկզբունքի շրջանակում զեկուցենք և մանրամասն ներկայացնենք՝ ինչի մասին է խոսքը»,- իրավիճակը փորձել էր շտկել Փաշինյանը։ Սակայն, փաստն այն է, որ բյուջեից խոշոր գումարները փոխանցվում են քոչարյանամերձ ընկերության հաշվին՝ շատ հաճախ առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է գործարար Սիլվա Համբարձումյանից «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի 60 տոկոսի սեփականատեր Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 դոլար կաշառք ստանալու համար։ Իսկ ահա ընկերության 30 տոկոսի սեփականատեր Սեդրակ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար։

Ռոզա Վարդանյան