Պատերազմի սկզբից ի վեր ռուսական դատարանները 247 դատավճիռ են կայացրել դասալքության և հրամաններին չենթարկվելու գործերով

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանում կայազորային զինվորական դատարանները դատավճիռ են կայացրել 247 գործով՝ զորամասն ինքնակամ լքման, դասալքության և հրամաններ չկատարելու համար։ Այս մասին հայտնում է Mediazona-ն՝ ուսումնասիրելով դատական ​​վիճակագրությունը, գրում է Meduza-ն։

Հրապարակման պահին կայազորային դատարաններն այս հոդվածներով ստացել են 536 գործ, որոնցից 289-ով դեռևս դատավճիռ չի կայացվել։ Ամենատարածված մեղադրանքը զորամասն ինքնակամ լքելն է. այդպիսի 471 գործ կա։

Զինվորականների դեմ գործերը սկսել են աճել 2022 թվականի ամռանը, սակայն դրանց մեծ մասը հարուցվել է սեպտեմբերին Ռուսաստանում մոբիլիզացիա հայտարարվելուց հետո։

Նշվում է, որ ամեն ամիս նման գործերի թիվն աճում է։ Հաղորդվում է, որ զորամասն անօրինական լքելու հոդվածով հայտնի դեպքերի մեկ երրորդից ավելին ավարտվել է պայմանական պատժաչափով, ինչը հնարավորություն է տալիս դատապարտյալներին հետ ուղարկել մարտական ​​գործողությունների գոտի։

Զորամասն ինքնակամ լքելու դեպքերում զինվորները միշտ չէ, որ բացահայտ խոստովանում են, որ փախել են, քանի որ չեն ցանկանում պատերազմին մասնակցել։ Ռազմաճակատ ուղարկելու կամ մարտական ​​գործողություններին մասնակցելու հրամանը կատարելուց ուղղակիորեն հրաժարվելու դեպքում գործեր են հարուցվում Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով։ Հրապարակման պահին նման 25 դեպք է եղել, որոնցից 7-ը հասել են դատավճռի։

Եթե հրաժարումը ՌԴ տարածքում է, ապա նախատեսված ազատազրկման ժամկետն ավելի քիչ է, քան այլ զինվորական հոդվածներով՝ 2-3 տարվա ազատազրկում։ Եթե զինվորականը հրաժարվում է հրամանը կատարել մարտական գործողությունների գոտում, ապա մեծանում է «ծառայության շահերին էական վնաս հասցնելու» կամ «լուրջ հետևանքների» վերագրման հավանականությունը, որն արդեն որակվում է 322 հոդվածի այլ մասով, որը նախատեսում է մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում։

Էմմա Չոբանյան