Սերգեյ Սարգսյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և բրոնզե մեդալ նվաճել. Մ23 ԵԱ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սերգեյ Սարգսյանը վերջին վայրկյաններին հաղթել է ադրբեջանցի մարզիկին և բրոնզե մեդալ նվաճել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Կնյազ Իբոյանը և Մեժլում Մեժլումյանը դարձել են արծաթե մեդալակիրներ։
Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ արծաթե մեդալ էր նվաճել Հայկ Պապիկյանը (70 կգ), իսկ Էդիկ Հարությունյանը (57 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։