Մեժլում Մեժլումյանը՝ արծաթե մեդալակիր. Մ23 ԵԱ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Մեժլում Մեժլումյանը դարձավ արծաթե մեդալակիր։
Սերգեյ Սարգսյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ արծաթե մեդալ էր նվաճել Հայկ Պապիկյանը (70 կգ), իսկ Էդիկ Հարությունյանը (57 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։