Էկվադորում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքականություն
18.03.2023 | 21:36Էկվադորում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Տարերքի էպիկենտրոնը գտնվել է Նարանջալ քաղաքից 7 կմ հարավ-արևելք: Օջախը գտնվել է 80 կմ խորության վրա ։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: