Սպիտակ տունը հայտնել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին
Քաղաքականություն
17.03.2023 | 21:55Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է Ուկրաինային ռազմական աջակցության նոր փաթեթի պատրաստման մասին, որի մասին կհայտարարվի մոտ ապագայում, փոխանցում է Ukrinform-ը։
«Առաջիկա օրերին դուք կտեսնեք Միացյալ Նահանգների աջակցության մասին հերթական հայտարարությունը»,- ասել է նախագահ Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի աջակցությունն ամբողջ աշխարհում հավասարը չունի՝ այն առումով, թե «ինչ հնարավորություններ և ինչ գումարներ են տրամադրում»։ Քիրբին հավելել է, որ Միացյալ Նահանգները հաստատակամ է ապագայում ևս Ուկրաինային օգնելու հարցում։
Կանադան իր հերթին հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին Ուկրաինա կուղարկի հազարավոր մարտական և ուսումնական զինամթերք, ինչպես նաև հրթիռներ հակաօդային պաշտպանության համակարգերի համար։