Միջազգային քրեական դատարանի որոշումները ՌԴ-ի համար նշանակություն չունեն․ Զախարովան՝ Պուտինին ձերբակալելու՝ Հաագայի դատարանի որոշման մասին

Լուրեր

26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Բոլորը

Միջազգային քրեական դատարանի որոշումները ոչ մի նշանակություն չունեն մեր երկրի համար, այդ թվում՝ իրավական տեսանկյունից։ Այս մասին իր Տելեգրամ-ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հաագայի միջազգային դատարանի որոշումը Վլադիմիր Պուտինի և ՌԴ երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության մասին։

«Ռուսաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի կողմ չէ և որևէ պարտավորություն չի կրում դրանով։ Ռուսաստանը չի համագործակցում այդ մարմնի հետ, և Արդարադատության միջազգային դատարանից եկող ձերբակալության հնարավոր «բաղադրատոմսերը» մեզ համար իրավաբանորեն առոչինչ են լինելու»,- հավելել է Զախարովան։

Հհիշեցնենք՝ Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև ՌԴ երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության միջազգային օրդեր է տվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այսօր՝ 2023 թվականի մարտի 17-ին, Միջազգային քրեական դատարանի երկրորդ նախաքննական պալատը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համատեքստում երկու անձի՝ Վլադիմիր Պուտինի և Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր է տվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միջազգային քրեական դատարանը պարզաբանել է, որ Պուտինը և Լվովա-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաներին ապօրինի արտաքսելու մեջ։ Հինգշաբթի ՄԱԿ-ի հետաքննող հանձնաժողովը հայտարարել էր, որ ուկրաինացի երեխաներին Ռուսաստան տեղափոխելը կարող է ռազմական հանցագործություն համարվել։