«Ես առաջխաղացման արժանի եմ, թե՞ ոչ». Մեսրոպ Մակյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 60-70 տոկոս միջնորդությունները մերժում է, հետևաբար՝ հիմնավոր չեն ԲԴԽ-ի հասցեին հնչող քննադատությունները, թե այս մարմինն ավելի շատ դատավորներին կարգապահական պատասխանատվության է ենթարկում, քան նրանց անկախությունը երաշխավորում: Այս մասին այսօր դատավորների ընդհանուր ժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը:

Վերջինս ստորագրել է մի քանի դատավորի լիազորություն դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ-ի որոշումները: Երեկ էլ որոշել է կալանավորել 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին, որից հետո Մակյանի հասցեին քննադատություններ են հնչել, թե պաշտոնի առաջխաղացման հավակնություն ունի, որդուն ցանկանում է դատավոր դարձնել, կաշկանդված է ՀՀ-ում հարազատ եղբոր վերաբերյալ քննվող մի քրեական գործով:

«Զանազան ասեկոսեները չեմ ցանկանում մեկնաբանել, չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում: Իմ որդին ընդամենը մեկ տարի է աշխատում այս համակարգում, իրավաբան է, իրավունք ունի աշխատելու, չգիտեմ՝ հետագայում ինչ ճանապարհ կընտրի: Ինչ վերաբերում է իր առաջխաղացման մասին խոսակցություններին, Դուք ինձ քանի՞ տարի է՝ ճանաչում եք: Ձեր կարծիքով՝ ես առաջխաղացման արժանի՞ եմ, թե՞ ոչ»,- դիմելով Factotr.am-ի լրագրողին՝ հարցրեց դատավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան