Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների․հայկական կողմի ահազանգը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում է։ Այսպես է արձագանքում պաշտոնական Երևանը Ադրբեջանի ղեկավարի երեկվա հայտարարությանը։

Հայաստանի ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ՝ Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրությունը, պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության միջազգային իրավունքի սկզունքների վերաբերյալ ՄԱԿ-ի հռչակագիրը, Ալմաթայի հռչակագիրը, այլ նաև Պրահայի և Սոչիի հայտարարություններով իր իսկ ստանձնած պարտավորությունները, որոնց հղում է արվում հենց այս ելույթում։

Ալիևը երեկ Անկարայում Հայաստանին ուղղված մի շարք մեղադրանքներ է հնչեցրել․ նախ դժգոհել է, թե, իբր, Հայաստանն ամբողջությամբ դուրս չի բերել զորքերը, իր բնորոշմամբ՝ «Ադրբեջանի տարածքներից», ապա խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ պնդելով, թե դա հայկական կողմի պարտավորությունն է, և այն չկատարելու դեպքում, ըստ Ադրբեջանի ղեկավարի, հայկական կողմը պետք է պատասխանատվություն կրի։

Ադրբեջանի ղեկավարի այս հայտարարությունները Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավոր պայմանագրի շուրջ բանակցություններում այն ֆունդամենտալ խնդիրներն են, որոնց մասին անցած շաբաթ ասուլիսի ընթացքում բարձրաձայնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարզաբանում է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Ու թեև վերջին շրջանում կողմերն ակտիվ կերպով փաստաթղթի շուրջ միմյանց առաջարկներ են փոխանցում, օրերս էլ հայկական կողմը Բաքվից ստացել է խաղաղության համաձայնագրի հայկական առաջարկների արձագանքը, այդուհանդերձ, անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ պայմանագրի շուրջ հայկական առաջարկների մեծ մասն Ադրբեջանից ջնջած հետ է ուղարկվում։ Փոխնախարարից այսօր հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է այս իրավիճակում հայկական կողմը շարունակում բանակցությունները և ինչպե՞ս է վարվում այդ ջնջված առաջարկների հետ։

Եվ չնայած այս գործընթացին՝ Հայաստանի ԱԳՆ-ից այսօր նաև պնդում են՝ Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Բաքուն նպատակ ունի դիմել լայնածավալ ուժի կիրառման՝ ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ռազմական էսկալացիայի հավանականության մասին ասուլիսին խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը։

Ինչպե՞ս է ստացվում, որ երկու տարի շարունակվող բանակցությունների ֆոնին Հայաստանը կրկին կանգնած է ադրբեջանական հարձակման հնարավոր վտագի առաջ։ Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ խնդիրը գործող իշխանության բանակցային կարողությունների մեջ է։

Եվ մինչ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում, մարտի 20-ին Մոսկվայում նախատեսված է Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։ Վերջին անգամ Միրզոյանն ու Լավրովը հանդիպել են, երբ դեռ Լաչինի միջանցքը փակ չէր։ Դրանից հետո Մոսկվայում դեկտեմբերի վերջին պետք է տեղի ունենար եռակողմ՝ Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպում, որին, սակայն, հայկական կողմը չմասնակցեց՝ միջանցքի փակ լինելու հիմնավորմամբ։ Միրզոյանն առկա խնդիրները երկկողմ ձևաչափով Լավրովի հետ կքննարկի 3 օրից՝ մարտի 20-ին։

Ի դեպ, երկօրյա այցով Երևանում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Այսօր նրան ընդունել են վարչապետ Փաշինյանն ու նախարար Միրզոյանը։ Հանդիպմանը նախարարը շեշտել է՝ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է Հայաստանի ինքնիշխան տարածքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ ուժի կիրառման համար հող նախապատրաստելուն՝ ակնկալելով կառույցի հստակ արձագանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան