ԲԱՆԱՎԵՃ․ Մեծ պատերազմի վտանգ, ՌԴ-ՀՀ սուր հակադրություն․ ի՞նչ է սպասվում

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և ԼՂ-ի սահմանների երկայնքով նոր էսկալացիաների վտանգի մասին է հայտարարում Նիկոլ Փաշինյան։ «Իմ եզրակացությունն Ադրբեջանի աճող հռետորաբանությունից է, և կան նաև այլ տվյալներ»,- հայտնեց ասուլիսում։

Արդյո՞ք այդ տվյալները հետախուզական են՝ Փաշինյանը չմանրամասնեց, սակայն տեսանելի են, որ հռետորաբանությունից բացի՝ Ադրբեջանը նաև էսկալացիոն բնույթի քայլեր է կատարում։

Դեռ երկրորդ շաբաթը չի լրացել, ինչ Ադրբեջանի զինուժի դիվերսիոն խումբը ճեղքեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Վլադիմիր Պուտինի սահմանած Լաչինի միջանցքի՝ 5 կիլոմետրանոց անվտանգության գոտին և սպանեց ԼՂ-ի 3 ոստիկանի, 1-ին՝ վիրավորեց։ Արդյո՞ք սա նախերգանքն է առաջիկա լարումների։

Անցած օրերին ՀՀ ՊՆ-ն և ԼՂ ՊԲ-ն հայտնել են Ադրբեջանի զինուժի կրակոցների մասին՝ հայկական դիրքերի ուղղությամբ։ Բացի այդ՝ Ադրբեջանը, ինչպես անում է ռազմական հարձակումներից առաջ, սկսել է կեղծ տեղեկություններ հրապարակել, թե հայկական ուժերը ՀՀ-ում և ԼՂ-ում գնդակոծել են Ադրբեջանի դիրքերը։ Ինֆորմացիոն կեղծիքի տարածման այս նույն ձեռագիրն էր նաև սեպտեմբերի 13-ի հարձակումից առաջ։ Ինչպես հետո պարզվեց՝ Ալիևը եվրոպական մայրաքաղաքներում իր ագրեսիան փորձել էր հիմնավորել, թե այդպիսով կանխել է ՀՀ-ի և ՌԴ-ի հարձակումն Ադրբեջանի վրա։

«Էթնիկ զտում և ցեղասպանություն է Ադրբեջանը ծրագրել Լեռնային Ղարաբաղում, պատրաստվում է իրականացնել այն»,- Փաշինյանն այս ահազանգից բացի՝ նաև հայտնեց, թե սկսել են գործընթաց՝ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու նպատակով։ Կհաջողվի, թե՝ ոչ, կտեսնենք առաջիկայում։

Օրերս ականատես եղանք հեռակա բանավեճի ՀՀ-ի և ՌԴ-ի իշխանական ներկայացուցիչների միջև, թե ով է ԼՂ-ի անվտանգության երաշխավորը։ Փաշինյանը հայտնեց՝ Պուտինի հետ խոսել է և ուշադրություն հրավիրել էսկալացիայի վտանգի վրա։ Վարչապետն ասաց ասուլիսում՝ պատերազմից հետո ՀՀ-ն չի կարող անվտանգության երաշխավոր լինել ԼՂ-ում, և որ արձանագրված է, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, և պետք է կատարի այդ դերակատարումը։

Լավրովի խոսնակը պատասխանեց Նիկոլ Փաշինյանին՝ ՌԴ-ի բոլոր պարտավորությունները ձևակերպված են նոյեմբերի 9-ի հայտարարությունում․ «Այս դեպքում ոչինչ պետք չէ հորինել, պետք է պարզապես բացել այդ փաստաթուղթը և տեսնել՝ ինչ պարտականություններ ունի մեր երկիրը, ինչ՝ ոչ, և վերջ։ Ու ամեն ինչ շատ պարզ կդառնա։ Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը երրորդ կողմի վրա բարդելու փորձերը»։

Կարևոր է նշել նաև, որ Մոսկվա է մեկնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նոր պատերազմի, ռազմական գործողությունների, էսկալացիաների վտանգն այսօր ինչքա՞ն է, և արդյո՞ք Ադրբեջանին թույլ տալիս է ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը՝ ռազմական էսկալացիաների գնալ։ Factor TV-ի հրավիրած բանավեճին մասնակցում են ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը, ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը, Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը, «Ազատ Հայաստան» նախաձեռնության հիմնադիր Էդգար Առաքելյանը։