Մենք տեսնում ենք Ադրբեջանի անկեղծ ջանքերը՝ ամրապնդելու ՌԴ-ի հետ կապերը․ Օվերչուկ

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ադրբեջանա-ռուսական սահմանին «Խանոբա» մաքսակետի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ  Ադրբեջանն անկեղծ ձգտում է ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ, գրում են ադրբեջանական լրատվականները։

«Փոխադարձ առևտրի ծավալի աճը վկայում է այն մասին, որ մեր երկրները շահագրգռված են հարաբերությունների ամրապնդմամբ և զարգացմամբ, և մենք միջկառավարական հանձնաժողովի շրջանակում մշտապես կարծիքներ ենք փոխանակում՝ մտածելով մեր համագործակցության հետագա զարգացման ուղիների մասին։ Մենք տեսնում ենք Ադրբեջանի անկեղծ ջանքերը՝ ամրապնդելու Ռուսաստանի հետ կապերը։ Անցակետը, որը մենք այսօր շահագործման ենք հանձնում, այս կառուցողական ջանքերի հիանալի ապացույցն է։ Այս անցակետն է՛լ ավելի է դուրս գալիս մեր երկկողմ հարաբերությունների սահմաններից, այն կարևոր դեր կխաղա Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում, որը մենք այսօր կառուցում ենք Ադրբեջանի և այլ երկրների հետ միասին։ Ներկայում նաև բանակցություններ են տարվում Ադրբեջանի հետ  երկաթուղային ենթակառուցվածների զարգացման հարցում։ Այդ նախագիծը կմիավորի Ռուսաստան-Ադրբեջան-Իրանն ու Պարսից ծոցը»,- ասել է Օվերչուկը։

Բացի այդ, ՌԴ փոխվարչապետը նշել է, որ «Խանոբա» անցակետը կապահովի Հնդկաստանից ու Պակիստանից Իրանի և Ադրբեջանի տարածքով ապրանքների անխափան և արդյունավետ տեղաշարժը դեպի Ռուսաստան։

Էմմա Չոբանյան