Այդ ընկերությունն ինձ շատ մտերիմ մարդկանց է պատկանում. Վահրամ Բաղդասարյանը՝ կառավարության կողմից «ՎԱԲԱ»-ին տրված արտոնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.04.2026 | 12:04
«Նժար»-ը ներկայացնում է իր ճանապարհային քարտեզը․ ՈՒՂԻՂ
08.04.2026 | 12:03
Նոյերը «Ռեալի» դեմ խաղում լավագույն ցուցանիշն է գրանցել վերջին 6 տարում
08.04.2026 | 11:55
«Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժնի ներկայացումը. ՈՒՂԻՂ
08.04.2026 | 11:40
«Մեծ գումարներ կաշխատեն». Թրամփը հայտնում է, որ ԱՄՆ-ն «կօգնի» նավերի անցման հարցում Հորմուզի նեղուցով
08.04.2026 | 11:29
Հենրիխ Մխիթարյան․ «Սիրտս լաց է լինում»
08.04.2026 | 11:20
Պակիստանը ուրբաթ կհյուրընկալի ԱՄՆ-Իրան հրադադարի բանակցությունները
08.04.2026 | 11:11
Մադրիդ․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ
08.04.2026 | 11:05
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
08.04.2026 | 10:56
ArCa համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է. Armenian Card CJSC
08.04.2026 | 10:45
Նեթանյահուն հայտարարել է, որ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա
08.04.2026 | 10:39
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում
08.04.2026 | 10:25
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները
08.04.2026 | 10:10
Կյանքից հեռացել է անվանի մարզիչ Միրչա Լուչեսկուն
08.04.2026 | 10:03
Հրապարակվել է ԱՄՆ-ին ներկայացված Իրանի՝ 10 կետից բաղկացած առաջարկը
08.04.2026 | 10:01
ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
Բոլորը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում է՝ այսօր կառավարության կողմից հարկային արտոնություն ստացած «ՎԱԲԱ» ՍՊԸ-ն իրեն չի պատկանում:

«Եթե այդ ընկերության փաստաթղթերի մեջ գտնեք իմ անունը, ես շնորհակալ կլինեմ: Ես բոլոր ջանքերը գործադրել եմ, որպեսզ իտալացիները գան Վանաձոր և ոչ միայն դրանով եմ բավարարվելու, այլ մի քանի լուրջ ծրագրեր կան, որ մոտ ժամանակներս դրա մասին կլսենք: Ինչքան հնարավոր է ներդրումները պետք է շարունակվեն»,- Factor.am-ի հարցին ի պատասխան՝  ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Մեր դիտարկմանը՝ ընկերության անվանումը նրա անվան և ազգանվան առաջին տառերով է սկսվում, Բաղդասարյանը հակադարձեց. «Իսկ Վաղինակ Բաղդասարյան հնարավո՞ր է լիներ կամ Վաչագան Բաբայան, Վահագ և Բագրատ: Լավ ուսումնասիրեք»:

Factor.am-ի հստակեցնող հարցին՝ այսինքն ընկերությունը Ձեզ չի՞ պատկանում, Բաղդասարյանը խոստովանեց. «Ընկերությունն իմ շատ մտերիմ մարդկանցն է և պետք է ամեն ինչ անեմ, որ աջակցեն, որպեսզի ներդրումներ լինեն»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև ընդգծեց, որ եթե ընկերությունն արտոնություն չստանար, ապա այդ հանգամանքը կարող էր մեծ աղմուկ բարձրացնել:

Հիշեցնենք՝ այսօր կառավարության կողմից հարկային արտոնություն ստացած ընկերությանը Factor.am-ը անդրադարձել էր իր՝  «Նոր իշխանություններն էլ են Վահրամ Բաղդասարյանին արտոնություններ տալիս» վերտառությամբ տեսանյութում:

Մանրամասները՝ տեսանյութում: