Հայրն անկուշտի պես թալանել է, որդին՝ մեծահոգաբար զեղչե՞լ․ Գրիգորյանների երկվությունը

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

 Արցախի հերոս, գեներալ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի արարքների բացահայտումը վերջին մեկ շաբաթվա ընթացքում ցնցեց Հայաստանն ու Արցախը։ Ազգային անվտանգության ծառայությունն իրականացրեց մասշտաբային սկանդալային բացահայտումներ, որոնց հետևանքով գեներալ Մանվելը հերոսից դարձավ հակահերոս։ 

Պարզվեց՝ այս տարիների ընթացքում Արցախի հերոսն առանց խղճի խայթի յուրացրել է զինվորի բաժինը,  իր տան պահեստներ է տեղափոխել զինվորի համար նախատեսված հագուստն ու սնունդը, ծխախոտն ու դեղորայքը։ 

Ու մինչ հայր Գրիգորյանը զբաղված էր զինվորի բաժինը յուրացնելով ու բանակը թալանելով, պարզվում է՝ կրտսեր Գրիգորյանը մեծ զեղչեր էր անում էջմիածնեցիների համար՝ նրանց իսկ մուծած հարկերի հաշվին։

Եվ այսպես՝ ուսումնասիրելով Էջմիածին քաղաքի 2017 թ․ հաշվետվությունը, Factor.am-ը պարզեց, որ օրինակ՝ քաղաքապետի համաձայնությամբ 2017  թ․ հողի հարկի և գույքահարկի արտոնություն տրվել է 34 զոհված ազատամարտիկի ընտանիքի` 197 հազար 800 դրամի չափով և Հայրենական մեծ պատերազմի թվով 4 վետերանների` 41 400 դրամի չափով։

Թեպետ Մանվել Գրիգորյանը տեղ չէր հասցրել զինվորիներին հասցեագրված նամակները, սակայն, որդին 100 տոկոսով զեղչել էր  զոհված ազատամարտիկների ընտանիքների՝ մանկապարտեզ հաճախող երեխաների վարձավճարները, իսկ վիրավոր ազատամարտիկների երեխաների համար զեղչը սահմանվել էր  50 տոկոսի չափով։

Պարզվում է նաև, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը մեծահոգաբար 2017 թվականի ընթացքում քաղաքի բյուջեի հաշվին հոգացել է նաև  4 զինվորի ծնողի ճանապարհածախս` որդիներին այցելելու համար։

Տարվա ընթացքում էլ թվով 78 զոհված ազատամարտիկի ընտանիքի հատկացվել է 1մլն 560 հազար դրամի օգնություն, իսկ Ամանորի կապակցությամբ՝ 78 զոհված ազատամարտիկի և 16 վիրավոր ու սոցիալապես անապահով ազատամարտիկների ընտանքիների հատկացվել է  910 000 դրամի ֆինանսական օգնություն։ 

Քաղաքապետը հոգացել է նաև Զոհվածների պանթեոնի արտաքին տեսքի մասին և շինարարական աշխատանքների համար քաղաքի բյուջեից հատկացրել 4 մլն 787 հազար դրամ: 

Քաղաքապետարանի այս հաշվետվությունից պարզ է դառնում, որ Գրիգորյանների ընտանիքում ապրել են ծայրահեղ հակադիր բևեռներ՝ ավագը թալանել է, կրտսերը՝ հոգացել։ 

Հետաքրքիր է՝ քաղաքային բյուջեի հաշվին  զինվորների ընտանիքներին հատկացումներ անելիս   Կարեն Գրիգորյանը տեղյակ չէր, որ  զինվորի համար նախատեսված «տուշոնկան» ուտում են հոր կենդանաբանական այգու կենդանիները։ Արդյոք զինվորի ընտանիքի առաջ լավամարդ երևալուց և փառքի դափնիներ շահելուց առաջ Կարեն Գրիգորյանը հիշել է, որ զինվորինը պետք է թողնել զինվորին, և գուցե այդ ժամանակ այդ զինվորի ընտանիքը չունենար քաղաքապետի զեղչերի կարիքը։ 

Աղավնի Սուքիասյան