Թուրքիան կարող է ռուսական C-400 համակարգերի կարիքն այլևս չունենալ․ Bloomberg

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Թուրքիան շուտով կարող է կարիք չունենալ C-400 զենիթահրթիռային համակարգերի, որոնք հանգեցրին Անկարայի հարաբերությունների լարվածությանը ԱՄՆ-ի հետ։ Այս մասին գրում է Bloomberg-ը, փոխանցում է Gercek News-ը։

2017 թվականի վերջին Անկարան պայմանագիր է ստորագրել Կրեմլի հետ C-400 պաշտպանական համակարգերի մատակարարման վերաբերյալ, որը, ԱՄՆ-ի կարծիքով, վտանգ է ներկայացնում սեփական ինքնաթիռների համար և անհամատեղելի է ՆԱՏՕ-ի համակարգի հետ:

Թուրքիայի կողմից առաջադեմ ռուսական սպառազինության գնումը, չնայած ՆԱՏՕ-ի անդամ լինելուն, ընկալվեց որպես Պուտինի հետ մերձեցում: Այնուհետև ԱՄՆ-ը Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից հեռացրեց՝ կիրառելով նաև պատժամիջոցներ, որոնք խորացրին երկու երկրների հարաբերություններում լարվածությունը։

Այժմ, ըստ Bloomberg-ի, պաշտպանական սարքավորումներ արտադրող Aselsan Elektronik Sanayi-ի նախագահ Հալուք Գորգունը հայտնել է, որ Թուրքիան մշակում է սեփական Siper հակաօդային պաշտպանության համակարգը, որը թույլ կտա երկրին ինքնաբավ լինել։

«Մենք հակաօդային պաշտպանության համակարգեր ենք պատրաստում։ Մեզ պետք չեն C-300, C-400 համակարգեր։ Մենք վերացնում ենք դրանց կարիքը։ Սա մեր պարտքն է»,- ասել է նա։

Ըստ հրապարակման՝ այս զարգացումը համահունչ է նախագահ Էրդողանի «ավելի հաստատակամ արտաքին քաղաքականությանը, որն ապահովվում է ներքին ռազմական հզորությամբ»:

Էմմա Չոբանյան