Էրդողանը ցանկանում է հաճոյանալ Պարսից ծոցի երկրներին՝ Թուրքիայում կարևոր ընտրություններից առաջ․ Nordic Monitor

Լուրեր

05.11.2024 | 17:59
Մեկնարկել են Ամանորի նախապատրաստությունները` առանց պայմանագրի հրապարակման. ո՞ր ընկերությունն է իրականացնում այդ աշխատանքները
05.11.2024 | 17:48
Ըստ Լավրովի՝ Կովկասում հապճեպ խաղաղությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի
05.11.2024 | 17:39
«Դիմակայունություն Սյունիք» ծրագրով մարզին 49 մլն եվրո պետք է հատկացվի․ Ռոբերտ Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 17:27
Թբիլիսիի դատարանը 3 ամսով երկարացրել է Բաքվի կողմից հետապնդվող ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողի կալանքը
05.11.2024 | 17:18
Շիրակի մարզի համայնքներին տրվող դոտացիաներն ավելացել են․ Մուշեղ Մուրադյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 17:12
Փաշինյանն ԱՆ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 17:10
Երևանի կենտրոնում դրիֆտ արած երիտասարդը հայտնաբերվել է
05.11.2024 | 17:03
2025-ին մարզում նախատեսված են 18 դպրոցների կառուցման, հիմնանորոգման աշխատանքներ․ Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 16:59
Ուզբեկստանում տղամարդը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար
05.11.2024 | 16:50
Սա կոնկրետ մարդկանց գրպանը մտնել է. Գառնիկ Դանիելյանը՝ Տիգրան Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 16:48
Հայաստանի ազգային հավաքականի մարզիչի թեկնածուների թվում է նաև Ռաուլը. ՀՖՖ փոխնախագահ
05.11.2024 | 16:41
Վիենի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիք
05.11.2024 | 16:38
Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ադրբեջանցի դիվանագետի կողմից Տիգրան Բալայանին ուղղված մահվան սպառնալիքների մասին
05.11.2024 | 16:33
ԱՄՆ-ում ընտրատեղամասի աշխատակցին ձերբակալել են՝ ընտրողներին պայթեցնելու սպառնալիքներ ուղարկելու համար
05.11.2024 | 16:25
Նորք-Մարաշում մեծահարուստներն ամեն մեկն իր տան դիմաց ճանապարհային խոչընդոտ էր դրել, վերացրինք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի կառավարությունը մարտի 3-ին Աբու Դաբիում Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջև ստորագրված Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիրն ուղարկել է խորհրդարանի հաստատմանը, որը միջազգային համաձայնագրի վավերացման բավականին արագ գործընթաց է՝ հակառակ սովորական պրակտիկայի։ Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նշանակվել են մայիսի 14-ին, և այս խորհրդարանը շուտով հեռանալու է, կա համաձայնագրի հնարավորինս շուտ հաստատման անհրաժեշտություն, գրում է Nordic Monitor-ը։

Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել են անցյալ տարի։ Մինչ երկու երկրները միմյանց արտոնություններ են տալիս մի շարք ապրանքների առևտրում, նրանք նաև նախատեսում են ստեղծել ազատ առևտրի գոտի։ Ըստ որոշ կանխատեսումների՝ համաձայնագիրն առաջիկա հինգ տարիների ընթացքում երկու երկրների միջև առևտրի ծավալը ներկայիս 10 միլիարդ դոլարից կհասցնի 40 միլիարդ դոլարի։ ԱՄԷ-ն Պարսից ծոցի տարածաշրջանում Թուրքիայի ամենամեծ առևտրային գործընկերն է։

2021 թվականին ԱՄԷ առաջնորդ Շեյխ Մուհամեդ բին Զայեդի՝ Թուրքիա կատարած այցից հետո երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները սկսեցին բարելավվել, և ԱՄԷ-ն Թուրքիայի համար ստեղծեց 10 միլիարդ դոլարի ներդրումային հիմնադրամ։ Փորձագետների կարծիքով՝ ԱՄԷ-ում գործող ընկերությունները նախատեսում են գնել որոշ թուրքական ընկերություններ, որոնց արժեքը կտրուկ նվազել է թուրքական լիրայի արժեզրկման պատճառով։

Էրդողանն իր հերթին ԱՄԷ-ին մատակարարել է անօդաչու մարտական ինքնաթիռներ, որոնք արտադրում է իր փեսայի «Baykar Makina» ընկերությունը։ Այն 20 մարտական անօդաչու թռչող սարք է մատակարարել ԱՄԷ-ին 2022 թվականի սեպտեմբերին և կարող է ավելի շատ վաճառել:

Լրատվամիջոցը նշում է, որ բարի կամքի դրսևորումը միակողմանի չէ։ ԱՄԷ-ում ապրում է մի այլախոհ, ում Էրդողանը ցանկանում է լռեցնել։ Թուրքիայի նախագահի նախկին դաշնակից և մաֆիայի դատապարտված ղեկավար Սեդաթ Պեկերը 2021 թվականի մայիսից բնակվում է Դուբայում: Նա տեսանյութերով բացահայտում է կոռուպցիայի, կառավարության կողմից Սիրիայում ջիհադականներին ուղարկված զենքի ու թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող հանցախմբերի հետ իշխող կուսակցության հարաբերությունների մասին սկանդալային տեղեկություններ ու տարածում յութուբում։

Անկարան ուժեղացրել է ճնշումը Դուբայի վրա այն բանից հետո, երբ Պեկերը հայտարարել է, որ ուղղակիորեն թիրախավորելու է Էրդողանին և Թուրքիայում ընտրություններից երկու ամիս առաջ բացահայտելու է այն անօրինական գործողությունները, որոնք ինքն իրականացրել է Էրդողանի հրամանով։ Նրա համախոհների խոսքով՝ ԱՄԷ-ի իշխանություններն արգելել են Պեկերին օգտվել սոցիալական ցանցերից։ Նրան հայտնել են, որ եթե նա Թվիթերում գրառում անի կամ նույնիսկ հավանի որևէ գրառում, իրեն կարտաքսեն։

Լրագրող Էրք Աջերերին տված հարցազրույցում Պեկերն ասել է, որ թուրքական ընդդիմադիր կուսակցությունները կարող են ճանապարհ հարթել իր բացահայտումների համար՝ ճնշում գործադրելով ԱՄԷ-ի վրա ու նույնիսկ առաջարկել առցանց ստորագրահավաք կազմակերպել։

Ընտրություններին երկու ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, իսկ Պեկերը դեռ չի հրապարակել իր խոստացած բացահայտումները։ Որոշ փորձագետներ կանխատեսում են, որ Աբու Դաբին կվերացնի Պեկերի նկատմամբ որոշ սահմանափակումներ, եթե համոզված լինի, որ առաջիկա ընտրություններում իշխանության կգա ընդդիմադիր դաշինքը։ Ընդդիմադիր կուսակցություններն ասում են, որ Էրդողանը նոր զիջումների կգնա իր մերձավոր շրջապատին և գործարարներին՝ նախագահական ընտրություններում պարտվելու հավանականության դեմ։

Էմմա Չոբանյան