Փաշինյանն ահազանգեց Ադրբեջանից նոր վտանգը․ ՌԴ-ի հետ Ալիևը ծրագրել է հարվածել ԵՄ դիտորդներին. Էմիլ Օրդուխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն ասուլիսում այսօր հայտարարեց, որ շատ մեծ է էսկալացիայի վտանգը թե՛ ՀՀ սահմանների երկայնքով, թե՛ ԼՂ-ում․ «Իմ եզրակացությունն Ադրբեջանի աճող հռետորաբանությունից է, կան նաև այլ տվյալներ»։

Ադրբեջանը մեղադրել է ՀՀ-ին ԼՂ-ում բանակ ունենալու մեջ, և ՀՀ-ն առաջարկել է միջազգային դիտորդներ բերել ԼՂ՝ դա ստուգելու, սակայն Ադրբեջանը մերժել է։ Փաշինյանն ասաց՝ հաշվի առնելով նաև էթնիկ զտումների Ադրբեջանի պատրաստվելը, պատեհ կլինի միջազգային փաստահավաք խումբ ուղարկել։

Արդյո՞ք ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի նոր էսկալացիաներին։ Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ էսկալացիայի իրական վտանգը երբեք չի վերացել և ՀՀ-ն պետք է մշտապես պատրաստ լինի այդպիսի զարգացումներին։

«Բայց եկեք հասկանանք՝ ինչո՞ւ հենց հիմա և ի՞նչ իրադարձություններ հաջորդեցին, որ նման սպառնալիքը կրկին մեծանա։ Վերջին շրջանում դիվանագիտական դաշտում ՀՀ-ն գրանցում էր խիստ հաջողություններ, և այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանի նկրտումները՝ կապված Արցախի, ՀՀ սուվերեն տարածքների հետ, այլևս իրականանալու հեռանկարներ չունեն։ Հայկական կողմի հաջողություններից են եվրոպական դիտորդների տեղակայումը, Լաչինի միջանցքի հարցով Հաագայի դատարանի վճռի կայացումը։ Ի՞նչ տեղի ունեցավ ՀՀ-ում ԵՄ դիտորդների տեղակայումից, Հաագայի դատարանի որոշման հրապարակումից հետո․ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելեց Ադրբեջան, և եթե համադրում ենք այս գործընթացները, սրանից հետո է, որ էսկալացիայի վտանգը մեծացել է»,- ասաց նա։

Քաղաքագետը ոչ պատահական է համարում նաև այն, որ ՀՀ-ին Ադրբեջանի 7 շրջանը գրավելու մեջ մեղադրելուց հետո Ալիևը սկսեց խոսել ԼՂ-ի ինտեգրացիայից, ինչը պատահական չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան