Արսեն Թորոսյանը շտապել է իր անհանգստության մեջ․ կալանավորված փոխնախարարը իր մտերիմ ընկերն է․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
Բոլորը

Գնալով շատանում են ՔՊ իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ քրեական գործերը, հատկապես՝ կոռուպցիոն բնույթի։ Վերջերս Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը կալանավորվեց՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ֆինանսական միջոցների ենթադրյալ չարաշահումների մեղադրանքով։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ կասկածներ է հայտնել դատաիրավական համակարգի կայացրած որոշումների հետ կապված․ «Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շուրջ հարուցված քրեական վարույթներով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ ձերբակալություններն ու կալանավորումները, հստակ հաղորդագրություն են ամբողջ պետական ապարատին, որ հանկարծ նախաձեռնողականություն չցուցաբերեն տարբեր հարցեր լուծելիս, որոշումներ չընդունեն, անվերջ քննարկումներ անեն տարբեր հարցերի շուրջ, իրենց լիազորությունների շրջանակում եղած հարցերը չլուծեն, այլ միշտ թույլտվություն հարցնեն վերադասից, որովհետև վաղը կարող են հանիրավի մեղադրվել «որոշում կայացնելու համարձակություն» ունենալու համար»:

Factor TV-ի հարցազրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին հարց ուղղեցինք՝ սա նշանակում է, որ իշխող ուժը ճնշո՞ւմ է քրեական գործերով պետական ապարատին։

«Ես նման տպավորություն երբեք չեմ ունեցել։ Կարծում եմ՝ իրեն է պետք հարցնել և հասկանալ, թե ինչպես է այս ամենը մեկնաբանել։ Կարծում եմ՝ շատ պարզ իր մտահոգությունները հայտնել է, և հավելյալ մեկնաբանության կարիք այստեղ չկա։ Բայց ի՞նչը փոխեց պարոն Թորոսյանի կարծիքն այդ ամենի վերաբերյալ։ Ես իրենից լսել եմ այլ կարծիք, որ ամեն ինչ ճիշտ է աշխատում, նախաձեռնողականությունը խրախուսվում է և այլն։ Ես չեմ հասկացել՝ ո՞ւմ է ակնարկում պարոն Թորոսյանը, ումի՞ց կարող է գալ այդ պատվերը։ Խութերն այստեղ շատ են, և ես չէի ուզենա շատ անկեղծանալ հանրայնորեն։ Նիկոլ Փաշինյանը միշտ մեծ գովեստով է խոսել պարոն Թորոսյանի մասին, առավել ևս՝ կորոնավիրուսը հաղթահարելու նրա փորձերի և աշխատանքի մասին։ Հետևաբար, ես բացառում եմ, որ կորոնավիրուսի դեմ պայքարը գովերգած քաղաքական ուժը նոր քաղաքական պատվեր իջեցնի ինչ-որ մեկին վնասելու համար, միաժամանակ, հարվածելով իր հեղինակությանը»,- ասաց նա։

Լուսինե Բադալյանը կարծում է նաև, որ Արսեն Թորոսյանը շտապել է իր անհանգստություններում, սակայն, ըստ նրա, դա մարդկային է, որովհետև ի դեմս Գևորգ Սիմոնյանի՝ խոսում ենք իր տեղակալի և, միաժամանակ, ընկերոջը կալանավորելու մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան