ԵՄ դրոշը պատշաճ կերպով կվերադառնա Վրաստանի խորհրդարանի առջև․ Պապուաշվիլի

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

«ԵՄ դրոշը պատշաճ կերպով պատվով կվերադառնա խորհրդարանի առջև»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, գրում է Գրուզիա օնլայնը։

Նրա խոսքով՝ ԵՄ դրոշը պղծելու հետ կապված անձը կբացահայտվի և կպատժվի վարչական կարգով։

«Ես ցանկանում եմ մեկնաբանել խորհրդարանի շենքի առջև ԵՄ դրոշի պղծումը։ Դուք գիտեք, որ մեր խորհրդարանը պատժելի է դարձրել Եվրամիության և այլ երկրների դրոշների պղծումը, որոնք բարձրացված են վարչական շենքերի դիմաց։ Հնչել է նաև ՆԳՆ հայտարարությունն այն մասին, որ նա, ով պղծում է ԵՄ դրոշը, կբացահայտվի ու կպատժվի վարչական կարգով։ Տխրեցնող է այն, ինչ մենք տեսնում ենք։ Ծայրահեղականությունը ծայրահեղականություն է ծնում։ Նման վարքագիծն անթույլատրելի է՝ ում կողմից էլ այն դրսևորվի»,- հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի դիմաց ռուսամետ «Ալտ-Ինֆո» կազմակերպության կողմից անցկացված ակցիայի մասնակիցները հանել են շենքի մոտ տեղադրված Եվրամիության դրոշն ու այրել այն։

Տաթև Ֆռանգյան