Աշխարհի 50 քաղաքական առաջնորդներ Էրդողանին կոչ են անում դադարեցնել ընդդիմադիր քրդական կուսակցության փակման գործը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

23 երկրների 50 քաղաքական առաջնորդներ բաց նամակով դիմել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կոչ անելով դադարեցնել հարձակումներն ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) դեմ, գրում է Bianet-ը։

«Եթե Էրդողանի կառավարությունը լուծարի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP), ապա դա կլուծարի նաև ժողովրդավարության հիմքերը Թուրքիայում»,- ասվում է առաջնորդների նամակում։

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ ենթադրյալ կապերի պատճառով կուսակցության  դեմ գործը շարունակվում է արդեն մոտ երկու տարի։

Քաղաքական առաջնորդները նաև նշում են, որ կուսակցության հնարավոր փակումը ընտրություններից ամիսներ առաջ «խիստ վտանգի տակ է դնում երկրի ժողովրդավարությունը»:

Նամակը ստորագրողների թվում են NUPES-ի առաջնորդ Ժան-Լյուկ Մելենեխը, Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության նախկին առաջնորդ Ջերեմի Քորբինը, Հունաստանի ֆինանսների նախկին նախարար և MeRA 25 շարժման առաջնորդ Յանիս Վարուֆակիսը, լեզվաբան ու քաղաքական ակտիվիստ Նոամ Չոմսկին, Գերմանիայի Ձախ կուսակցության առաջնորդ Ջանի Վեսսելը, Ֆիլիպիններից գիտնական և քաղաքական գործիչ Վալդեն Բելլոն:

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն էլ Twitter-ում հաղորդագրություն է տարածել՝ աջակցություն հայտնելով HDP-ին։

«Մենք պահանջում ենք վերջ դնել  քաղաքական դրդապատճառներով դատական գործին մեր քույր կուսակցության՝ HDP-ի գործունեությունն արգելելու համար։ Մենք մեր անցյալից գիտենք, որ դուք կարող եք արգելել մեր ինստիտուտները, բայց երբեք չեք կարող լռեցնել մեր գաղափարները՝ հանուն հավասարության, արդարության և ազատության»,- ասվում է գրառման մեջ։

Էմմա Չոբանյան