2022 թվականը դարձել է լայնածավալ բարեփոխումների տարի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Փետրվարի 28-ին Ազգային ժողով է ներկայացվել Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց:

Այսօրվա ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ զեկույցի խորհրդարանական քննարկումներից առաջ պատեհ է համարել նախորդ տարվա արդյունքների և խնդիրների, ինչպես նաև արտաքին և ներքին քաղաքական ընթացիկ վիճակի մասին հարցուպատասխանի ժանրով խոսելը:

Վարչապետն ընդգծեց, որ 2022 թվականի արդյունքներով Կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը:

«Աշխարհաքաղաքական խորացող անկայունությունը, աշխարհակարգի և միջազգային և անվտանգության ոլորտներում ակնհայտ դարձող անորոշություններն ու լարվածությունները ավելի են սրում Հայաստանի արտաքին անվտանգության սպառնալիքները:

2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ագրեսիան ընդդեմ Հայաստանի, ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակվող ագրեսիան, նոր ագրեսիայի չվերացող վտանգը, ԼՂ հիմնախնդրի չկարգավորված լինելը, ադրբեջանական ԶՈՒ ներխուժումները ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ԼՂ բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումների դադարեցումները և դրանց հետևանքով ԼՂ-ում ծայր առած հումանիտար, էներգետիկ և բնապահպանական ճգնաժամերը ՀՀ կառավարությանը թույլ չեն տվել լիարժեք կենտրոնանալ զարգացման օրակարգերի իրագործման վրա»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ 2022 թվականը դարձել է լայնածավալ բարեփոխումների տարի: «Կառավարությունը որդեգրել է անվտանգային մարտահրավերների պայմաններում բարեփոխումների, պետական ինստիտուտների կայացման և հանրապետության զարգացման օրակարգից չշեղվելու քաղաքականություն»,- նշեց Փաշինյանը:

«Արդյունքում, 2022 թվականն ամփոփվել է վերջին 15 տարիների համար աննախադեպ՝ 12,6 տոկոս տնտեսական աճով: 2022 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 926 մլրդ ՀՀ դրամ, որը 2017 թվականի նկատմամբ ավելի է 768 մլրդ ՀՀ դրամով կամ 2 մլրդ 20 մլն ԱՄՆ դոլարով կամ 66,3 տոկոսով, իսկ 2018 թվականի նկատմամբ՝ 670 մլրդ ՀՀ դրամով կամ 1 մլրդ 820 մլն ԱՄՆ դոլարով կամ 53 տոկոսով:

2022 թվականին շարունակվել է գրանցված աշխատատեղերի թվի աճը: Դեկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի՝ Հայաստանի պատմության բացարձակ ռեկորդ՝ 704 000 աշխատատեղ: Սա նշանակում է, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է 156 431 աշխատատեղ:

2022 թվականին գործազրկությունը նվազել է և կազմել 13 տոկոս՝ 2018 թվականի 19 տոկոսի համեմատ: Ընդ որում՝ 2022 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 11,6 տոկոս, որը վերջին 14 տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշն է:

2022 թվականի ընթացքում ֆիզիկական անձանց հիփոթեկային վարկի տոկոսների գծով վերադարձվել է 36,5 մլրդ ՀՀ դրամ եկամտային հարկ, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է 31,8 մլրդ ՀՀ դրամով կամ շուրջ 680 տոկոսով: Ծրագրի շահառուների թիվը 2022 թվականին կազմել է 29 197 անձ, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցել է 25 176 անձով կամ 626 տոկոսով: Սա նշանակում է, որ 2018 թվականից ի վեր մոտ 25 176 ընտանիք նոր բնակարան է ձեռք բերել նորակառուց շենքերում:

2022 թվականին մեկնարկել և շարունակվել են ինստիտուցիոնալ բարեփոխումները զինված ուժերի, արտաքին և ներքին անվտանգության, կրթության և գիտության, առողջապահության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, տարածքային համաչափ զարգացման, տրանսպորտի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, հակակոռուպցիոն քաղաքականության, ժողովրդավարության և մարդու իրավունքների, դատաիրավական և այլ համակարգերում:

Կառավարությունը շարունակել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն վարել: Այսուհանդերձ, չլուծված է մնում առանցքային խնդիրը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության երաշխավորումը: Մեր գնահատականն այն է, որ այս հարցին մեկ քայլանոց լուծում գոյություն չունի: Այս հարցի լուծման համար անհրաժեշտ են միջազգային, տարածաշրջանային, ռազմաքաղաքական, ներքաղաքական իրադրության խոր վերլուծություն և դրանից բխող քայլեր: Կառավարությունը որդեգրել է հենց այս քաղաքականությունն ու գործելակերպը՝ գիտակցելով, որ ստեղծված իրավիճակը երկրի համար առաջ է բերում լրջագույն սպառնալիքներ և լրջագույն հնարավորություններ: Մեր խնդիրն է՝ ըստ այդմ կառավարել սպառնալիքները և օգտագործել հնարավորությունները»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։