ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան համատեղ միջուկային սուզանավեր կարտադրեն

Լուրեր

26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Բոլորը

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի առաջնորդները մանրամասն մշակել են Ավստրալիային միջուկային սուզանավերով ապահովելու պլանները՝ տարածաշրջանում Չինաստանի հավակնությունները զսպելու համար, գրում է VOA-ն։

Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայում համապատասխան համաձայնագիր են կնքել AUKUS-ի անդամները՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։

Բայդենն այս նախագիծն անվանել է ԱՄՆ-ի ամենահուսալի գործընկերների հետ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բաց ու ազատ լինելն ապահովելու պարտավորության մի մաս։

Սունակն իր հերթին նախագիծն անվանել է «հզոր գործընկերություն»՝ հավելելով․ «Առաջին անգամ սա կնշանակի, որ երեք ստորջրյա նավատորմերը, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում գործելով միասին, կապահովեն մեր օվկիանոսների ազատությունը»։

Ըստ համաձայնագրի՝ ԱՄՆ-ն Ավստրալիային կմատակարարի միջուկային ուժային սրաքավորումներով հագեցած Virginia դասի երեք հարվածային սուզանավ, որոնք կարտադրվեն General Dynamics ընկերության կողմից հաջորդ տասնամյակի սկզբում։ Ավստրալիան նաև հնարավորություն կստանա ևս երկու սուզանավ ձեռքբերել։

Մեծ Բրիտանիան ու Ավստրալիան նաև բրիտանական ծրագրի հիման վրա և ամերիկյան ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կսկսեն արտադրել նոր դասի սուզանավեր՝ իրենց կարիքների համար։ Նախատեսվում է, որ Մեծ Բրիտանիան իր առաջին նման սուզանավը կստանա 2030-ականների վերջին, իսկ Ավստրալիան՝ 2040-ականների սկզբին։

Տաթև Ֆռանգյան