Եթե իշխանությունն օգտագործի ազգերի ինքնորոշման թեզը, ի՞նչ է դա տալու․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:16
TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:14
Ութ ամիս առաջ հարցաքննվել եմ Հոկտեմբերի 27-ի գործով. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:09
3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ
27.10.2026 | 13:03
Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 12:59
Փաշինյանը ԵՀ հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավման հարցերը
27.10.2026 | 12:53
Իսրայելում մեկնարկել են հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո առաջին ընտրությունները․ Նեթանյահուն կարող է կորցնել պաշտոնը
27.10.2026 | 12:42
Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանը ՀԱՊԿ-ից իր քաղաքական դժգոհությունն արտահայտում է հրապարակային տարբեր գործողությունների միջոցով։ Մեկնաբանելով Հայաստանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու որոշումը՝ Factor TV-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը։

«Եթե ՀԱՊԿ-ը շարունակի նույն կերպ պահել, ապա չի բացառվում, ի վերջո, հայկական կողմը սառեցնի անդամակցությունն այդ կառույցին կամ ընդհանրապես կառույցից դուրս գա»,- նշեց Վարդանյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի այս քայլերը Ռուսաստանին ուղղված մեսիջներ են, որ ստիպված հայկական կողմը փնտրելու է անվտանգային այլ մեխանիզմներ և ռազմական տեսանկյունից խորացնելու է հարաբերություններն արևմտյան գորընկերների հետ։

«Ռուսաստանն այդ դեպքում չունի լեգիտիմ հիմքեր՝ դժգոհելու այս ամենից»,- նշեց քաղաքագետը՝ պնդելով, թե Ռուսաստանն իրեն չի պահում որպես դաշնակից։

Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին՝ քաղաքագետը պնդեց, որ երեք ամիս փակ պահելով Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանը, միևնույն է, իր ակնկալած արդյունքին չի հասել։

«Ադրբեջանը մտածում է նոր գործիքներ գտնելու ուղղությամբ, որպեսզի կարողանան հավելյալ ճնշում բանեցնել՝ փորձելով հասնել նրա, որ Արցախի բնակչությունը չունենա մոտիվացիա այնտեղ ապրելու։ Նրանք շատ լավ հասկանում են, որ դիվանագիտական, քաղաքական ճանապարհով հասնել նրան, որ Արցախի հայությունը ենթարկվի Բաքվին, հնարավոր չէ»,- շարունակեց բանախոսը։

Էդգար Վարդանյանը խոսեց նաև Արցախից ու Հայաստանի ընդդիմադիր շրջանակներից իշխանությանն ուղղված քննադատությանը, թե Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը հրաժարվել է Արցախի ինքնորոշման իրավունքից։

«Եթե իշխանությունն օգտագործի ազգերի ինքնորոշման թեզը, ի՞նչ է դա տալու։ Տարիներ շարունակ այն օգտագործվել է, արդյունքում, գետնի վրա ի՞նչ ենք մենք տեսել, ի՞նչ ձեռքբերում ենք ունեցել, վերջին շրջանում միայն կորուստներ»,- հավելեց քաղաքագետը։

Նա չի բացառում, որ արդյունավետ դիվանագիտական գործընթացը, գուցե, հանգեցնի ինքնորոշման իրավունքի իրացմանը։

«Եթե հրապարակային այդ մասին հայտարարես, դա կփակի բանակցային գործընթացի ցանկացած ճանապարհ»,- նշեց Վարդանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան