Ռուսական աղբյուրները հերքում են, թե Թուրքիան գազային հանգույցի համար ՌԴ-ից ներդրումներ է պահանջում

Լուրեր

11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
Բոլորը

Թուրքիայում ՌԴ-ի կողմից առաջարկված գազային հանգույցի ստեղծման նախագիծը գտնվում է իրավաբանական ձևակերպման ու տարբեր մանրամասների քննարկան փուլում, ռուսական կողմից ներդրումների հարցը չի քննարկվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է բանակցություններին ծանոթ աղբյուրը։

Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել էր, որ գազային հանգույցի ստեղծման հարցն առաջիկայում ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը։

«Պարոն նախարարն արդեն հայտարարել է տեղեկությունն այն մասին, որ խորհրդարանը կքննարկի մի շարք փոփոխություններ օրենքում, որը կապահովի իրավական հիմքը, այդ թվում՝ այս նախագծի։ Հիմա, սրա հետ մեկտեղ, պատվիրակությունները քննարկում են տարբեր մանրամասներ․ դրանք ենթակառուցվածքային խնդիրներ են, թողունակության ապահովման, դիվերսիֆիկացման և այլ հարցեր»,- ասել է ռուսական գործակալության աղբյուրը։

Նա նաև ապատեղեկատվություն է անվանել լուրերը, թե Անկարան և Մոսկվան քննարկում են նախագծի իրագործման համար ներդրումների որոնումը։

«Ինչպե՞ս կարելի է հիմա խոսել ներդրումների մասին, եթե հստակեցված չեն բոլոր մանրամասները՝ մասնակիցները, առաջարկի ու պահանջարկի հարցերը»,- ասել է աղբյուրը։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Չաղրի Էրհանը հայտարարել էր, որ  հանգույցը ձեռնտու է Թուրքիային, սակայն երկիրը հիմա դրա համար գումար չունի․ եթե ՌԴ-ն ունի, ապա թող սկսի կառուցել այն։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին Աստանայում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում ռուսական կողմն Անկարային առաջարկել է գազային հանգույց ստեղծել Եվրոպա մատակարարումների համար։ Աստանայից վերադառնալիս էլ լրագրողների հետ զրույցում Էրդողանն ասել էր, որ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և ռուսական կողմից համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է համատեղ քայլեր մշակել այդ ուղղությամբ։ Նա նաև ասել էր, որ Թրակիայի շրջանը կարող է դառնալ նոր գազային հանգույցի ստեղծման ամենահարմար վայրը։

Էմմա Չոբանյան