Դուք մեզ քննադատեք, և մենք կլավացնենք բիզնես միջավայրը. Վահան Քերոբյանը` գործարարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.04.2026 | 17:28
Առաջին անգամը չէ, որ աշխատավարձ ենք բարձրացնում․ ավագանու ՔՊ-ական անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 17:20
Թրամփը հայտարարել է, թե Իրանը բազմիցս խախտել է հրադադարը
21.04.2026 | 17:14
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Աստանա
21.04.2026 | 17:05
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ, Ռուբեն Նազարեթյանն այլ պաշտոն կզբաղեցնի
21.04.2026 | 17:00
Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին
21.04.2026 | 16:51
Վարորդների նկատմամբ սրտացավությունը ո՞ւր էր մինչ այս․ քաղաքական դիվիդենտներ են հավաքում․ փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 16:47
Քաղաքացու օրը Հայաստանում կնշվի 100 բնակավայրում՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով
21.04.2026 | 16:39
Ամիրյան փողոցը «Պապ թագավորի» անունով փոխելը պիտի բոլորի հետ քննարկվե՞ր․ նախաձեռնության հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 16:31
Դատավոր Ռոբերտ Պապոյանի վերաբերյալ կարգապահական վարույթ է հարուցվել
21.04.2026 | 16:26
Ըմբշամարտի ԵԱ․ Աղաջանյանը և Տերտերյանը կիսաեզրափակիչում են, Գալստյանը, Գրիգորյանը և Խլոյանը պարտվեցին
21.04.2026 | 16:23
Դատապարտում եմ վարորդների նկատմամբ բռնության դեպքերը. Իզաբելլա Աբգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 16:21
1983-ից հետո առաջին անգամ NBA-ի լավագույն պաշտպանն ընտրվել է միաձայն
21.04.2026 | 16:19
«Ապրելու երկիրը» և «Ուժեղ Հայաստանը» հուշագիր են ստորագրել ՝ միավորելով իրենց ներուժը
21.04.2026 | 16:12
Իրանը մահապատժի է ենթարկել մի տղամարդու՝ Իսրայելի հետախուզության հետ ենթադրյալ կապերի համար
21.04.2026 | 16:04
Հայաստանը պատրաստ է ընդլայնել կապերը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իսրայելի անկախության օրվա կապակցությամբ
Բոլորը

Այսօր Գյումրիում կառավարության մի քանի ներկայացուցիչների՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, Պետական եկամուտների կոմիտեի նախարար Ռուստամ Բադասյանի, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող բիզնես ֆորում։

Այս ֆորմատը կիրառվում է առաջին անգամ, նպատակն այն է, որ գործարարները դեմ առ դեմ հանդիպեն կառավարության ներկայացուցիչների հետ և բարձրաձայնեն իրենց հուզող խնդիրները։

Բիզենս ֆորումի նախաձեռնողը Գյումրու նախկին փոխքաղաքապետ, այժմ ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանն էր։ Նա ասաց, որ Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ իրեն հաճախակի են դիմել գործարարները՝ իրենց մտահոգությունները, խնդիրներն ու առաջարկները ներկայացնելով։

«Նման հանդիպում կազմակերպելու նախապատմությունն ասեմ․ գաղափար ծագեց իմ մոտ, որպեսզի համապատասխան գերատեսչությունները լինեն մի տեղում, Շիրակի մարզի տնտեսվարողները կարողանան հարցերին լուծում տալ։

Սովետական Միության ժամանակ Գյումրին արդյունաբերական քաղաք է համարվել, և հիմա ունենք շատ գործարարներ, որոնք նորից շարունակում են այդ գործը և համոզված եմ, վստահ եմ, որ ամենալավ ներդրողը մարզում գործող գործարարներն են, որոնք ահռելի աշխատանք են արել, բարդ ժամանակահատված են անցել, մինչև կայացել է իրենց բիզնեսը»,- ասաց պատգամավորը։

Նա նաև որոշ թվեր հրապարակեց՝ նշելով, որ Գյումրին ներկայացնող 18 ընկերություններ բյուջե են վճարել 10 միլիարդ դրամից ավելի հարկեր։

Էկոմոնիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ  ասաց․ «Պարզ է, որ շատ են խոչընդոտները, շատ են խնդիրները, որոնք խանգարում են բիզնեսմեններին, մեզ համար կարևոր է առաջին ձեռքից լսել այն պրոբլեմները, որոնց բախվում է բիզենսը։
Քննադատեք մեզ, ինչքան հարկ եք համարում, մենք էլ այդ քննադատությունը կվերածենք բիզնեսի միջավայրի լավացման օրակարգի»։

Արմիկ Մովսիսյան