Հայաստանը նահանջել է մեկ հորիզոնականով և մնում է մասամբ ազատ երկրների շարքում․Freedom House-ի զեկույցը

Լուրեր

19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.02.2026 | 21:13
ՀՀ-ին և Ճապոնիային հաջողվել է հետևողականորեն զարգացնել քաղաքական երկխոսությունը. Մհեր Գրիգորյան
19.02.2026 | 21:00
Թալանչի պետական հանցագործները, դրսից գործուղված օլիգարխը ընդդիմություն չեն․ իշխանության մեղքն է՝ այդ մարդիկ իրենց տեղում չեն․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 20:58
Խաղաղության խորհրդի նիստի մասնակիցները լուսանկարվել են
19.02.2026 | 20:47
Մարկ Ցուկերբերգը դատարանում ցուցմունք է տվել սոցցանցերից երեխաների կախվածության գործով
19.02.2026 | 20:38
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոայի» մեկնարկային կազմը «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում
19.02.2026 | 20:37
Թրամփը հայտարարել է , որ Ադրբեջանն ու ևս 8 երկիր ընդհանուր 7 միլիարդ դոլար են խոստացել Գազայի օգնության փաթեթին
19.02.2026 | 20:26
Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
19.02.2026 | 20:14
Վենսը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին ու Ալիևին
19.02.2026 | 20:00
Ձախողման եզրին է ռուսական երկաթուղին․ ՌԴ-ն կորցնում է դիրքերը հաղորդակցության ոլորտում՝ մեծ պարտքեր ունի․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 19:45
Նրանք ընկերացել են. Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 19:36
Գնում եմ բանջարի, որ կարենամ երեխեքիս պահեմ. Ծովինարը երեխաների հետ ապրում է վագոն-տնակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» տարեկան զեկույցը, որում Հայաստանը նահանջել է մեկ հորիզոնականով և 54 միավորով շարունակում է մնալ մասամբ ազատ երկրների շարքում:

Անդրադառնալով ՀՀ-ում ընտրությունների ընթացքին՝ կազմակերպությունը նշում է, որ թեև Փաշինյանի հաղթանակը վիճարկվեց ընդդիմության կողմից, Սահմանադրական դատարանը հաստատեց ընտրությունների արդյունքները, և՛ տեղական, և՛ միջազգային դիտորդները ընտրությունները համարեցին ազատ և արդար՝ չնայած որոշ խախտումներին։

Զեկույցում նշվում է, որ դատարանները բախվում են համակարգային քաղաքական ազդեցության, իսկ դատական ինստիտուտները խարխլված են կոռուպցիայի պատճառով: Հաղորդվում է, որ դատավորները ճնշում են գործադրում դատախազների հետ՝ մեղադրյալներին դատապարտելու համար, իսկ արդարացման մակարդակը չափազանց ցածր է: Կառավարությունը 2019թ. հրապարակել է դատաիրավական բարեփոխումների հնգամյա ռազմավարությունը, բարեփոխումները շարունակվել են ուժի մեջ մտնել 2022 թվականին, թեև առաջընթացը դանդաղ է:

Զեկույցում հիշատակվում է այն մասին, որ 2022 թվականի հուլիսին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավարի պաշտոնակատարը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ հրապարակվեց ձայնագրություն, որտեղ նա սպառնում էր ԲԴԽ-ի այն ժամանակվա ղեկավարին քրեական մեղադրանք ներկայացնել, եթե վերջինս հրաժարական չտա։ Հոկտեմբերին ԲԴԽ-ի նոր անդամներ ընտրվեցին իշխող խմբակցության կողմից, այդ թվում՝ արդարադատության նախկին նախարարը, որը նույնպես եղել է իշխող կուսակցության անդամ։

Անդրադառնալով ՀՀ-ում ֆիզիկական ուժի անօրինական կիրառումից և պատերազմից ու ապստամբություններից ազատ լինելուն՝ իրավապաշտպանները նշում են, որ ոստիկանության կողմից կալանավորների նկատմամբ բռնությունների և բանտերում վատ պայմանների մասին հաղորդումները շարունակվում են: 2018 թվականին իշխանության փոփոխությունից հետո իրավապահ մարմինները վերսկսել են ոստիկանության կողմից նախկինում ֆիզիկական բռնության դեպքերի քնած հետաքննությունը։

Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներում՝ էթնիկ հայերով բնակեցված տարածքներում խաղաղ բնակիչները շարունակում են մնալ ֆիզիկական բռնության ենթարկվելու վտանգի տակ:

Զեկույցում նշվում է, որ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինուժը մտել է հայկական տարածք։ Շարունակվող ռազմական հակամարտության սրման հետևանքով զոհվել է ավելի քան 200 և վիրավորվել ավելի քան 293 հայ զինվոր։ Երեք խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ 20 զինվոր գերի է ընկել։ Տեղեկացվում է, որ պաշտոնական զեկույցները ներառում են հավաստի ապացույցներ, որ ադրբեջանական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել: Հարձակման թիրախ են դարձել նաև Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերը՝ պատճառելով զգալի վնասներ, հազարավոր խաղաղ բնակիչներ տեղահանվել են։ Նշվում է, որ մինչ ակտիվ ռազմական գործողությունները տևել են երկու օր, դրան հաջորդած հրադադարը պարբերաբար խախտվել է։

Հաղորդվում է նաև, որ տասնյակ հայ ռազմագերիներ մնացել են ադրբեջանական գերության մեջ 2022 թվականին։ Ըստ տեղեկությունների՝ ոմանք խոշտանգումների են ենթարկվել կալանավայրում։

«Ազատությունն աշխարհում» տարեկան զեկույցում տարածաշրջանի երկրներից առավել բարձր միավոր ունի Վրաստանը՝ 58 միավոր (մասամբ ազատ)։ Վրաստանի միավորներն անցյալ տարվա համեմատությամբ փոփոխություն չեն կրել: Ադրբեջանը նույնպես, ինչպես և նախորդ տարի, 9 միավորով շարունակում է համարվել ոչ ազատ երկիր: Ռուսաստանը ևս դասվել է անազատ երկրների շարքում է՝ 16 միավորով (նախորդ տարի՝ 19 միավոր): Ուկրաինան դիրքերը զիջել է 11 հորիզոնականով և 50 միավորով շարունակում է մնալ մասամբ ազատ երկիր:

Տաթև Ֆռանգյան