Ընտրություններում Էրդողանի մրցակից Քըլըչդաօղլուի աջակցությունն աճում է Թուրքիայի լայն ընդդիմության շրջանում․ Al Monitor

Լուրեր

26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
Բոլորը

Ապահովելով առաջադրումը որպես ընդդիմադիր դաշինքի նախագահի միասնական թեկնածու՝ Քեմալ Քըլըչդարօղլուն շնորհավորական ուղերձների ալիք է ստանում դաշինքից դուրս գործող ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներից՝ բարձրացնելով մայիսին կայանալիք ընտրություններում ավելի լայն աջակցություն ստանալու հնարավորությունը, գրում է Al Monitor-ը։

Շաբաթավերջին քաղաքական առևտուրն ամրապնդեց «վեցի դաշինքն» այն բանից հետո, երբ ուրբաթ կոալիցիայի գլխավոր դեմքերից մեկը դեմ արտահայտվեց Քըլըչդարօղլուի թեկնածությանը: Ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները խառնաշփոթ առաջացրեց ընդդիմադիր վեց կուսակցությունների դաշինքում, երբ դատապարտեց կենտրոնամետ Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Քըլըչդարօղլուին՝ նրան մեղադրելով անձնական նկրտումները երկրի շահերին ստորադասելու համար։

Լրատվամիջոցը, սակայն, հավելում է, որ երկուշաբթի երեկոյան նա կանգնած էր Քըլըչդարօղլուի և չորս այլ առաջնորդների կողքին, երբ պաշտոնապես հայտարարվեց նրա թեկնածությունն առաջացրելու մասին: Հայտարարությունը ջերմորեն ողջունվել է ոչ միայն, այսպես կոչված, «վեցի սեղանը» կազմող կուսակցությունների կողմից, որը նաև հայտնի է որպես «Ազգային դաշինք», այլ նաև դաշինքից դուրս գտնվող ընդդիմադիր առաջնորդների կողմից:

Ամենանշանակալին քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) հավանությունն էր՝ երկրի երկրորդ ամենամեծ ընդդիմադիր խմբավորումը Քըլըչդարօղլուի CHP-ից հետո: Կուսակցությունը, որն իր արմատներն ունի Թուրքիայի քրդական շարժման մեջ, մինչ այժմ հրաժարվում է ասել՝ արդյո՞ք կաջակցի «վեցի դաշինքի» թեկնածուին:

Այնուամենայնիվ, Haberturk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում HDP-ի առաջնորդներից Միտհաթ Սանջարն ընդգծված կերպով բաց է թողել Քըլըչդարօղլուին աջակցության դուռը:

«Մեր նպատակը փոխզիջման հասնելն է, որը կապահովի ժողովրդավարական փոփոխություն։ Մեր հիմնական նպատակն է՝ այս երկիր բերել ժողովրդավարություն, խաղաղություն և արդարություն։ Սպասում ենք այս հարցերի քննարկմանը»,- ասել է նա։

Սանջարը նաև շնորհավորել է Քըլըչդարօղլուին առաջադրման կապակցությամբ և նրան հրավիրել բանակցությունների իր կուսակցության հետ։

HDP-ի միացյալ առաջնորդ Փերվին Բուլդանն ազդարարել է կուսակցության բաց մոտեցումը Քըլըչդարօղլուին աջակցելու հարցում:

«Մենք առաջիկա օրերին կվերագնահատենք նախագահական ընտրություններում առաջադրման մեր քաղաքականությունը՝ ըստ զարգացումների»,- ասել է նա կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանը։

Քրդամետ կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, որը շարունակում է ազդեցիկ գործիչ համարվել, չնայած ավելի քան վեց տարի է՝ բանտում է, նույնպես ասել է, որ HDP-ն կողջունի Քըլըչդարօղլուին բանակցությունների համար:

HDP-ի կողմից սատարումը, որն աջակցություն է ստանում քրդերից, կարող է վճռորոշ լինել մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններում: 2019 թվականի տեղական ընտրություններում քրդերի աջակցությունը կարևոր նշանակություն ունեցավ այն հարցում, որ CHP-ն գրավեց այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Ստամբուլը ու Անկարան, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունից։

Միայն HDP-ն չէ, որ ողջունել է Քըլըչդարօղլուի թեկնածությունը։ Թուրքիայի Աշխատավորական կուսակցության (TIP) ղեկավար Էրքան Բասը Թվիթերում շնորհավորել և հաջողություն է մաղթել նրա թեկնածության առաջադրման կապակցությամբ, որի օրինակին հետևել է նաև Ձախ կուսակցությունը։

Իսկ ահա Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էրքումենտ Աքդենիզը ձախակողմյան Evrensel պարբերականին ասել է, որ «ավելի էական է դարձել նախագահական ընտրություններին գնալը մեկ ընդդիմադիր թեկնածուով»։

Ստամբուլի Սաբանջի համալսարանի քաղագիտության դոցենտ Բերք Էսենը նախազգուշացրել է ընդդիմության ներսում հնարավոր խնդիրների մասին՝ հաշվի առնելով, որ Աքշեները և նրա ղեկավարած «Լավ» կուսակցությունը «դժգոհ են իրադարձությունների զարգացումից»։

«Այժմ, երբ Քըլըչդարօղլուն հավանություն է ստացել փոքր պահպանողական կուսակցությունից, կկարողանա՞, արդյոք, աջակցություն ստանալ պահպանողական ընտրողներից, որոնցից ոմանք աջակցում են իշխող կուսակցությանը։ Դա կարևոր հարց է։ Դուք չեք կարող ընտրություններում հաղթել միայն CHP-ի և HDP-ի աջակցությամբ»,- ասել է Էսենը:

Էմմա Չոբանյան