Նոր իշխանություններն էլ են Վահրամ Բաղդասարյանին արտոնություններ տալիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ կառավարության հունիսի 21-ի նիստում ներառվել է նախագիծ, որով հարկային արտոնություն է տրվում «ՎԱԲԱ» ՍՊ ընկերությանը:

Այս ընկերությունը ցանկանում է ներդնել հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի արտադրություն:

Թեև ընկերությունը զբաղվելու է գյուղատնտեսության համար չափազանց կարևոր արտադրությամբ, սակայն այս ընկերությունը պատահական մարդու չի պատկանում:

Վանաձորում գործող «ՎԱԲԱ» ընկերության 100 տոկոս բաժնետերն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին՝ Վահրամ Բաղդասարյանի անվան և ազգանվան առաջին երկու տառերի համակցությամբ:

Հայտնի անձանց հարկային արտոնություններ տալու գործելակերպը կառավարությունը ժառանգել է նախորդից: Մինչ այս, բազմիցս նման դեպքեր են եղել, երբ հարկային արտոնություններ էին ստանում նախարարների, պատգամավորների, հայտնի խոշոր գործարարների ընկերությունները: Այս կառավարությունն արդեն մեկ ամսում երկու արտոնություն է տվել ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունների:

 

Մանրամասները՝ տեսանյութում: